19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու էր քաղաքացին սղոցում Մայր Աթոռի գմբեթի խաչը. սա ծրագիր է

Գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը Henaran.am-ի հետ զրույցում փաստեց՝ վերջին շրջանում եկեղեցու դեմ ընդգծված հակաաքարոզ տարվում: Հակաքարոզը մեր զրուցակիցը նկատել է  դեռ 2018թ. ապրիլ ամսից. «Երբ  մեկը բարձրացավ Սուրբ Էջմիածնի տաճարի գմբեթը և սկսեց  խաչը սղոցելով հանել, տղաները նկատել և նկարահանել են դա և այդ տղաներին տարել են ոստիկանություն: Իր ուսապարկի մեջ գտել են ևս երկու սղոց և կոփածո վարդ, որը ինքը մտադիր էր տեղադրել խաչի փոխարեն»,-ասաց Ավետիսյանը՝ հավելելով՝ այդ վարդը մասոնների սիմվոլն է, սա  համակարգված ծրագիր է»:

Մեր զրուցակիցը համոզված է` եկեղեցու պատմություն առարկան պետք է  հանրակրթական դպրոցում, չնայած նրան, որ այսօրվա ծնողներին պետք է ընդամենը մի «պահեստ», որտեղ երեխաներին առավոտյան կտանեն և երեկոյան կվերցնեն.

«Դպրոցը երբեք չպետք է գնա ծնողների կապրիզների հետևից: Կա անհրաժեշտություն, որպեսզի մեր երկրի քաղաքացիները լինեն գրագետ և հայրենասեր, ունենան կամք և միտք»: Այս առումով ըստ Ավետիսյանի` հոգեւորականի ներկայությունը դպրոցում անհրաժեշտ է: Նրա խոսքով`քահանաները պետք է լինեն դպրոցում և օգնեն՝ երեխաներին ճիշտ դաստիարակալու հարցում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ