27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԿԳ նախարարի աթոռին նստած այդ մարդը իրեն բավականին անպարկեշտ է պահում. Հայկ Նահապետյան. ցավոտ կլինի

«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանի հավաստմամբ՝ եկեղեցու և պետության հարաբերությունները կանոնակարգվում են օրենքով:

Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով եկեղեցու հանդեպ իրականացվող հակաքարոզին և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի՝ քահանային դպրոցից դուրս հրավիրելու միջադեպին՝ պարոն Նահապետյանն ասաց . «ԿԳ նախարարի աթոռին նստած այդ մարդը իրեն բավականին անպարկեշտ է պահում: Եթե մենք  իրեն պատասխանենք այն կեցվածքով, որով ինքն է իրեն դրսևորում, իր համար շատ ցավոտ կլինի: Մենք չենք ուզում ավելորդ լարվածություն առաջացնել, բայց կարծում եմ, որ այդ երիտասարդը պետք է իր խելքը գլուխը հավաքի»,-նշեց Հայկ Նահապետյանը և հավելեց՝ նախարարի պաշտոնը իրեն տրված չէ մարդկանց որակային հատկանիշներին գնահատականներ տալու համար:

Հիշեցնենք, օրերս ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Արարատի մարզի Այգեստան համայնքի դպրոցներից մեկում հոգևորականին դիտողություն էր արել, թե վերջինս ինչ գործ ունի դպրոցում, և դուրս է հրավիրել նրան:

Նահապետյանի խոսքով՝ Արայիկ Հարությունյանի  հակաքրիստոեական և հակակեղեցական կեցվածքը մի շարք հարցադրումներ է առաջացնում.«Պետք է ճշտել, թե ո՞րն է նախարարի նման պահվածքի դրդապատճառը: Ես գիտեմ, որ եկեղեցու դեմ մարտնչում են, որովհետև պատվեր են ստանում, մասնավերապես այլ երկրների համապատասխան կառույցների կողմից: Հիմա հետաքրրքիր է արդյո՞ք այդ անձը նման պատվեր է ստացել դրսից»:

Ըստ նրա՝ եկեղեցու դեմ մարտնչողներից են նաև աղանդավորները. «Որքան մեր եկեղեցին թույլ, այնքան իրենց ազդեցությունը ուժեղ կլինի ժողովրդի վրա: Հիմա ի՞նչ, Արայիկ Հարությունյանը աղանդավո՞ր է: Երրորդ խումբը, որ մեր եկեղեցու դեմ մարտնչում է, այլասերում քարոզող անձինքն են, մասնավորապես այլ սեռական կողմնորոշում ունեցողները և նրանց իրավունքների պաշտպան կառույցները, հիմա ի՞նչ  է ստացվում Արայիկ Հրությունյանը այլ սեռական կողմնորոշում ունեցող ա՞նձ է թե՞ դրանց իրավունքների պաշտպանն է, որ մեր եկեղեցու դեմ մարտնչում է»,-հարցնում է Նահապետյանը:

Անդրադառնալով Հայոց եկեղեցու պատմություն առարկան  կրթական ծրագրից դուրս թողնելու շուրջ քննարկումներին, Նահապետյանը նշեց . «Այդ կերպ մտածողները առնվազն չեն հասկանում՝ ինչ են ասում, իսկ նրանք, ովքեր ասում են, թե եկեղեցու պատմություն առարկան պետք է հանվի, ես հստակ ասում եմ՝ նրանք այլ երկրների հատուկ ծառայությունների գործակալ են կամ բազում այլ հիմնադրամների, որոնից է օրինակ՝ մեզ մոտ՝ հայաստանյան Սորոսի ֆոնդը»:

Դիտարկմանը, թե ծնողներն են բողոքում առարկայի դասավադման համար, Նահապետյանը ասաց, որ իրենք կարող են հարյուրավոր ծնողների բերել, որոնք կարծում են ճիշտ է այդ առարկայի դասավանդումը. «Եթե մի քանի ծնողի ասածով կարծիք են կազմում, ուրեմն իրենք կամ տգետ են, կամ տհաս են: Իսկ թե պարզվի, որ իրենք հատուկ հանձնարարություն են կատարում և ինչ-որ երկրների դեսպանների կողմից հստակ հանձնարարականներ են եկել, եթե պարզվի, որ դա այդպես է, կարծում եմ տվյալ մարդը գոնե նվազագույնը իր աթոռից պետք է վեր կենա և հեռանա նախարարությունից»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ