16 Փետրվարի, Saturday, 2019

Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն

maxresdefault

Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ առաջիկայում հանդիպելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան նաեւ ասել է, որ նախատեսվում է նաեւ հանդիպում Մնացականյան-Մամեդյարով ֆորմատով։ «Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը եւ մաղթում, որպեսզի դրանք լինեն շարունակական։ Այս ուղղությամբ աշխատում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ Առաջիկայում կան նոր հանդիպումներ, ես այդպես եմ հասկանում, տարբեր մակարդակներում, պետությունների ղեկավարների եւ ԱԳ նախարարների։ Հանդիպումները պետք է լինեն լավ նախապատրաստված, որպեսզի լինեն բովանդակային՝ սուբստանտիվ եւ ռեալ արդյունքներ ապահովեն առաջ շարժվելու համար»,- Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Կարասինը։

Նա նկատել է, որ անհրաժեշտ է միջազգային դրության կանխատեսելիություն Ղարաբաղյան խնդրի շուրջ։

«Մենք նկատում ենք, որ վերջին ամիսներին այն հանդարտությունը որ կա, այն հարաբերական կանխատեսելիությունը որ կա, դարձել է բնորոշ։ Բոլոր համանախագահ երկրները միասնական են այն հարցում, որ ուժային սցենարները պետք է բացառվեն։ Իհարկե բոլորս կուզենայինք, որ արդյունքները արագ լինեին։ Սակայն պետք է լինել իրատես եւ առաջնորդվել առողջ բանականությամբ»,- նշել է Կարասինը։

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ