16 Հուլիսի, Հինգշաբթի, 2020
KFC

Դաշնակցությունը գնդակը նետում է ՀՀԿ-ի եւ Նիկոլ Փաշինյանի դարպասներին

1818759

Այսօր հրավիրված ասուլիսին ՀՅԴ Բյուրոյի նորընտիր նախագահ Արմեն Ռուստամյանն անդրադառնալով Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքին՝  ասել է, որ այն կարձանագրի հայկական երկու պետությունների կապը.

«Մենք սրա հետ կապված կոնկրետ քայլեր ենք արել: Այդ աշխատանքների մեջ ներգրավված ենք եղել, ունենք մեր պատկերացումները՝ ինչպիսին պետք է լինի այդ դաշինքը: Մենք այսօր պետք է հստակ արձանագրենք, որ հարձակումը Արցախի վրա հարձակում է Հայաստանի վրա: Մենք այս մասին խոսել ենք թե՛ ՀՀ վարչապետի, թե՛ Արցախի նախագահի հետ: Այդ դաշինքի անհրաժեշտությունն այսօր կա: Պետք է հստակ ճանապարհային քարտեզ մշակել և գնալ դաշինքի կնքման»: Դաշնակցությունում հասկանում են՝ Հայաստանն այօր կարւոր ջրբաժանի առջեւ է կանգնած. 

«Հայաստանը պետք է զարգանա: Մենք պետք է իմանանք, որ Արցախում և հայ-թուրքական հարաբերություններում չպետք է զիջենք մեր սերունդների շահերը: Ով սա ընդունի, նրա հետ պատրաստ ենք սերտ համագործակցության, ով չի ընդունի, նրա հետ պատրաստ ենք առճակատման: Մենք պետք է ունենանք այնպիսի մոտեցում, որ ազատագրված Արցախը զարգացման ռեսուրս լինի, ոչ թե բեռ»:

Երբ ՀՅԴ-ն մասնակցում էր վերջին ընտրություններին, կուսակցությունը հայտարարեց, որ կլինի ԱԺ-ում, թե ոչ, շարունակելու է իր գործունեությունը: Արմեն Ռուստամյանը՝ հիշեցրել է, որ 90-ականներին, երբ խորհրդարանը ձևավորվեց, ՀՅԴ-ն ընտրություններին չէր մասնակցում, սակայն ավելի ուշ երկրի քաղաքական կյանքում զգալի դերակատարություն ստանձնեց:

 «Մենք ամենակայացած կուսակցությունն ենք, չկա մեկ այլ կուսակցություն, որ ներկա լինի բոլոր այն վայրերում, ուր հայությունն իր ներկայությունն ամրապնդել է: Մեր ուժի աղբյուրը համասփյուռ հայությունն է, և դրա վրա են հիմնված մեր գաղափարները: Մենք բոլոր էտապներն անցել ենք, և եթե մեր ասելիքը հստակ է, ՀՅԴ-ն դեռ անելիք ունի», –  ասաց նա:

 

ՀՅԴ-ն սրբագրում է անցյալը, գնդակը նետելով թե ՀՀԿ-ի, թե Նիկոլ Փաշինյանի դարպաս. կուսակցությունը չի լինելու մի կոալիցիայում, ուր իրենց կարծիքը հաշվի չեն առնելու:

«Մենք չեք լինի մի կոալիցիայում, ուր առանց մեզ որոշումներ կկայացվեն», – նշեց Արմեն Ռուստամյանը: 

Հիշեցնենք, ժամանակին ՀՅԴ-ն կոալիցիա է կազմել ՀՀԿ-ի հետ, վերջերս ՀՅԴ-ն Նիկոլ Փաշինյանի կառավարության լծակիցն էր: Հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձություններին զուգահեռ ՀՅԴ նախարարները հայտարարեցին իրենց հրաժարականի մասին: Թեեւ Նիկոլ Փաշինյանը շտապեց հայարարել, թե վերջիններիս ազատում է զբաղեցրած պաշտոններից:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ