24 Օգոստոսի, Saturday, 2019

ԵԿՄ-ն «Հայրենիքի պաշտպան» մեդալով պարգևատրեց ապրիլյանի հերոսներին /տեսանյութ/

     Հայկական բանակի 27-րդ տարեդարձի առթիվ Երկրապահ կամավորականների միության վարչությունը «Հայրենիքի պաշտպան» մեդալով պարգևատրեց 2016-ի ապրիլյան պատերազմի մասնակից, այն ժամանակ ժամկետային զինծառայողներ Հրանտ Սարկիսովին, Շուլի Հակոբյանին, Ռազմիկ Գասպարյանին և Ժորա Աֆրիկյանին:

    «Հայրենիքի պաշտպան» մեդալի մտահղացումն առաջացել է 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին, երբ մարտական հենակետերում թշնամու դեմ կողք-կողքի կանգնեցին արցախյան ազատամարտի ողջ բեռն իրենց վրա կրած երկրապահ կամավորականն ու հայոց բանակի զինվորը: Մեդալի դիմերեսին կամավորականն ու զինվորն են՝ հայրենիքի ապագա պաշտպան պատանի երկրապահի հետ, իսկ դարձերեսին պատկերված են աշխարհասփյուռ հայության համար հայրենիքը խորհրդանշող Արարատ լեռը և Արցախը խորհրդանշող «Տատն ու պապը»՝ հավերժության նշանի թևիկներով օղակված: 

Մանրամասները՝ տեսանյութում:

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ