17 Հունիսի, Երկուշաբթի, 2019

Պարո՛ն Փաշինյան, Ձեզ հարց եմ տալիս՝ ինչո՞ւ պայմանավորվածությունները դեմ չեք տվել Ալիևին

timthumb

Ինչպես արդեն հայտնել ենք հունվարի 22-ին Դավոսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպում է կայացել: Մեկ ու կես ժամ տևած հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։ Այս մասին ավելի ուշ հայտնել էր վարչապետ Փաշինյանը՝ շեշտելով, որ իրենք ոչ մի կոնկրետ դետալ չեն  քննարկում, ուղղակի մտքեր են փոխանակում և բանակցային գործընթացի վերաբերյալ ընկալումները փոխադարձ ներկայացնում:

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ալիև-Փաշինյան հանդիպմանն՝ ասաց, որ անհասկանալի է, թե երկու երկրների ղեկավարները ինչի մասին պետք է խոսեն մեկուկես ժամվա ընթացքում,  եթե ոչ մի կոնկրետ դետալ չեն քննարկել: Վերջինս հիշեցրեց՝  երբ Նիկոլ Փաշինյանը դառնում էր վարչապետ, մայիսի 9-ին Ստեփանակերտում հայտարարեց, որ ինքը  իրավունք չունի Արցախի անունից բանակցելու և ամեն ինչ անելու է, որ Արցախը ներգրավվի բանակցային գործընթացներում:

«Պարո՛ն վարչապետ, Դուք արդեն 3 անգամ հանդիպել եք Ալիևի հետ, իսկ ԱԳ նախարար  Զոհրապ Մնացականյանն էլ 5 անգամ հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, բա ինչի՞ ոչ մի անգամ Բակո Սահակյանը կամ Մասիսի Մայլիյանը չեն մասնակցել այդ հանդիպմանը»,-հարցրեց Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը ընդգծեց՝ Դուշանբեի վերելակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի  «կիրթ» բարևից և ջերմ ձեռքսեղմումից հետո Ալիևը և Մամեդյարովը հայտարարեցին, որ Ադրբեջանը պատրաստ է Արցախին տալ ինքնավարության կարգավիճակ, բայց մեզ մոտից ոչ մի արձագանք չեղավ ասվածին:

«Ալիևը կանգնում ասում ա տարածքները պետք  ա հետ վերցնենք, մենք չենք արձագանքում: Մամեդյարովն ասում ա, որ 2019 թվականը մեծ առաջընթացի տարի կարող ա լինել, մենք էլի լուռ ենք : Արդեն բացահայտ կանգնում են՝«Տարածքներ խաղաղության դիմաց» կարգախոսն են բարձրաձայնում, մենք նորից չենք արձագանքում: Բա ինչի՞ ուղիղ եթերում Փաշինյանը չի ասում, որ ինքը անընդունելի ա համարում խաղաղություն տարածքների դիմաց լոզունգը: Ի՞նչ է նշանակում՝ ոչ մի դավադրություն չի եղել: Կարող ա իրա համար դա դավադրություն չի, իմ համար դավադրություն ա»,-նշեց մեր զրուցակիցը և հավելեց , արդյո՞ք  Փաշինյանն ասել է Ալիևին, որ իրենց  հաջորդ հանդիպմանը Արցախի նախագահ Բակո Սահակյանը ևս պետք է մասնակցի, եթե ոչ՝ ինչո՞ւ չի ասել:

Շարմազանովը շեշտեց այս հանդիպումների ընթացքում Ադրբեջանի հռետորաբանությունը չի փոխվել: «Պարո՛ն Փաշինյան, Ձեզ հարց եմ տալիս Ալիևի հետ հանդիպման ժամանակ Սանկտ Պետերբուրգ, Ժնև, Վիեննայից խոսե՞լ եք թե՞  ոչ: Ինչու պայմանավորվածությունները դեմ չեք տվել Ալիևին, եթե խոսել եք ապա կանգնեք  ասեք, որ Սանկտ Պետերբուրգը, Վիեննան և Ժնևը ուժի մեջ են: Ադրբեջանցիները հայտարարում են, որ պատրաստ են ճանաչել  Արցախի ինքնավարությունը Ադրբեջանի կազմում, իսկ Նիկոլ Փաշինյանը մտնում ա ուղիղ եթեր ամեն ինչից խոսում ա բացի կոնկրետ բանից»,-եզրափակեց նա:

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ