20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանին ազատ կարձակեն. Գուրգեն Եղիազարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ կարձակեն  եւ նրա փաստաբանների հայտարարությունները արժանի են վստահության: Հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Նրա խոսքով, Քոչարյանի փաստաբանները շատ պրոֆեսիոնալ եւ ուժեղ են, եւ, եթե գործը եւ նախկին նախագահի դեմ մեղադրանքներն ուսումնասիրելուց հետո նրանք հայտարարում են, որ գործը շինծու է, ապա դա այդպես է: «Ես այդպես կարծելու հիմքեր ունեմ գաղտնալսման հետ կապված տարօրինակ պատմությունից հետո, որն այդպես էլ  չբացահայտեցին եւ ամենայն հավանականությամբ, չեն բացահայտի: Որոշ ժամանակ կանցնի, եւ նոր ձայնագրություններ կհայտնվեն: Այս ձայնագրությունները ցույց տվեցին, որ այս ամենի հետեւում կա միայն մեկ մարդ `Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը», – նշեց Եղիազարյանը:

Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ դեռ օգոստոսին Հայաստանի իշխանությունները հայտարարել էին, որ մարտի 1-ի գործը բացահայտված է, բայց հանվագործների անուններն այդպես էլ չհրապարակվեցին: Նա նաեւ կասկած հայտնեց այն կապակցությամբ, որ գործն իսկապես բացահայտվել է:

Եղիազարյանը նաեւ ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ նոր իշխանությունները ի հեճուկս հասարակական կարծիքի թույլ տվեցին ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին, որը մեղադրվում էր ռազմական ունեցվածքը յուրացնելու եւ զենքի ապօրինի պահպանման մեջ:

«Ձեզ չցնցե՞ց այն, որ Մանվել Գրիգորյանին ազատ արձակեցին: Ցնցե՞ց, չէ:  Այս իշխանությունների հիմնական հաղթաթուղթը տուշոնկաների հետ կապված 14 հազար դոլարանոց Մանվելի գործն էր», – ասաց նա՝ հավելելով, որ սա նաեւ ապացույց է , որ քաղաքական գործերով բոլոր դատական որոշումները կայացվում են Նիկոլ Փաշինյանի անմիջական մասակցությամբ՝ դատավորներին զանգի եւ ճնշում գործադրելու միջոցով:

Նրա համոզմամբ, եթե Մանվել Գրիգորյանին ազատ արձակեին առանց վարչապետի հետ համապատասխան համաձայնեցման, ապա հենց այդ օրը նման որոշում ընդունած դատավորների հասցեին վարչապետի զայրացած խոսքը կհնչեր, ինչպես դա եղավ Ռոբերտ Քոչարյանի դեպքում: Սակայն, չգիտես ինչու, նման բան չեղավ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ