25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հարաբերություններ, որոնք երբեք փողով չես չափի. Շվեյցարիա են գնացել 5 հոգով, ծախսել են 6․1 մլն դրամ

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը մանրամասն հաշվետվություն է ներկայացնել Շվեյցարիա կատարած իր այցի մասին: Այս ասված է Աննա Հակոբյանի Facebook-յան գրառման մեջ:

«Հաշվի առնելով Շվեյցարիա կատարած իմ այցի շուրջ մեծ հետաքրքրությունը, հնչած տարատեսակ մեկնաբանությունները եւ լրագրողների չդադարող հարցերը, թե ինչ միջոցներով եմ այցելել Ժնեւ, հարկ եմ համարում մանրամասն հաշվետվություն ներկայացնել այցի մասին:

Եվ այսպես.

1. Գաղափարը: Ժնեւ այցելելու գաղափարը ծնվել է Շվեյցարիայի հայ համայնքի տարբեր ներկայացուցիչների մոտ: Նման այց կատարելու առաջարկ ինձ ներկայացրել է Շվեյցարիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանը:

2. Ծախսերը: Այցի ընթացքում ինձ ուղեկցել են «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենը, մամուլի խոսնակը, արարողակարգի բաժնի երկու ներկայացուցիչ: Անձամբ իմ, հիմնադրամի տնօրենի եւ մամուլի խոսնակի մասով այցի ծախսերը փակվել են հիմնադրամի միջոցներից, կառավարության արարողակարգի բաժնի աշխատակիցներինը` պետական միջոցներից:

3. Այսպիսով` հիմնադրամից ծախսվել է 3.613.034 ՀՀ դրամ, պետական միջոցներից` 2.516.000 ՀՀ դրամ: Շվեյցարիա կատարած այցի վրա հիմնադրամից եւ բյուջեից ծախսվել է ընդհանուր առմամբ 6.130.000 ՀՀ դրամ:

4. Արդյունքները: Ժնեւում ունեցած իմ հանդիպումների ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները բոլորը միասին «Իմ քայլը» հիմնադրամին են փոխանցել 75,435,620.73 ՀՀ դրամ: Ձեռք են բերվել հետագա համագործակցության բազմաթիվ պայմանավորվածություններ: Լուծվել է պետական նշանակության մի ծրագրի (400 հազար եվրո արժողությամբ) ֆինանսավորման հարցը:

Շվեյցարիայի խորհրդարանում ունեցած հանդիպման ժամանակ ներկայացրել եմ «Կանայք հանուն խաղաղության» արշավը, հայ կանանց դերը Հայաստանի հեղափոխության մեջ: Եվ վերջապես, Ժնեւի համայնքի ներկայացուցիչների հետ ունեցել եմ անչափ ջերմ, սրտամոտ շփումներ, ճանաչել ենք իրար եւ ձեւավորել ենք հարաբերություններ, որոնք երբեք փողով չես չափի:

Շնորհակալություն ուշադրության համար»:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ