25 Մարտի, Երկուշաբթի, 2019

Ողբալի է. Արցախի շուրջ Նիկոլ Փաշինյանի ձեռքերով օղակ է սեղմվում

1422_b

ՀՀԿ փոխնախագահ, նախորդ գումարման ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանի կողմից քիչ առաջ արված հայտարարությանը, մասնավորապես գրելով.

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ ադրբեջանական կողմն պնդել է, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում գագաթնաժողովների ժամանակ համաձայնություններ ձեռք չեն բերվել:

Շատ տարօրինակ և վտանգավոր հայտարարություն է անում Նիկոլ Փաշինյանը: Այս երկու տարվա ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունն երբեք նման բան իր շուրթերով չի հայտարարել:

Ողբալի է, երբ երկրիդ վարչապետը կամ չի տիրապետում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի կարևորագույն նրբություններին, կամ իր վրա է վերցնում Ադրբեջանին այդ պարտավորություններից հրապարակավ ազատելու ֆունկցիան:

Խնդրից քիչ թե շատ տեղյակ մարդիկ իրականում գիտեն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տեղի ունեցած 3 գագաթնաժողովների (Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Ժնև) արդյունքում կողմերը, այդ թվում՝ Ադրբեջանը, ձեռք են բերել համաձայնություններ և կայացրել են որոշումներ:

Փաստորեն, Արցախի շուրջ Նիկոլ Փաշինյանի ձեռքերով օղակ է սեղմվում:

Խոսքերս հաստատող հղումները ներկայացնում են ստորև:

https://www.osce.org/mg/240316

https://www.osce.org/mg/248616

https://www.osce.org/minsk-group/361286

http://www.president.am/…/President-Serzh-Sargsyan-meeting…/

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ