26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նախիջեւանի հատվածում Ադրբեջանը չի գրավել հայկական որեւէ դիրք, բայց կարող է լարվածություն ստեղծել. Տարոն Հովհաննիսյան

«Ադրբեջանի բաց աղբյուրներից նման տվյալներ չեն ստացվել, ուստի չեմ կարող մեկնաբանել այդ հայտարարությունը»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված, ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի այն հայտարարությանը, թե Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանը բլուրներ է կառուցել եւ պատրաստվում է հարձակման, ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ առանց խուճապի մատնվելու պետք է հասկանալ, որ Ադրբեջանը միշտ սպասում է հարմար առիթի՝ տեղային եւ լայնածավալ գործողություններ իրականացնելու համար:

Մեկնաբանելով Դավիթ Շահնազարյանի մեկ այլ հայտարարություն, թե Նախիջեւանի հատվածում հայկական կողմը «տարածքներ է կորցրել», Հովհաննիսյանը նախ ներկայացրեց այդ հատվածում կատարվածը. «Հիշեցնեմ, որ դեռեւս ապրիլից սկսած՝ հակառակորդն աստիճանաբար սկսել է առաջ գալ միջդիրքային տարածությունում. «Դրա արդյունքում մայիսին ադրբեջանական ԶՈՒ-ն հիմնական բնագծերում էր տեղավորվել, մասնավորապես՝ նախկինում եղած Հունուտ գյուղի հատվածում: Իրենք մոտ են եկել, բայց հայկական կողմի դիրքերն ավելի բարձր են: Մյուս հատվածն Արենին է, որտեղ մեկ բարձունք են վերցրել, որը որոշ տեղերում ավելի բարձր է, քան հայկական դիրքերը: Բայց հայկական դիրքերն էլ վատ չեն դասավորված: Այդ հովտում հայկական դիրքերն էլ են առաջ գնացել: Իրենք չեն գրավել հայկական կողմի որեւէ դիրք, այլ առաջ են եկել: Հունուտի հատվածում իրենց առաջ գալը մարտավարական առավելություն չի տվել, իսկ Արենիի հատվածում իրավիճակը վիճելի է»:

Ինչպես բանախոսը նշեց, արբանյակային լուսանկարներից դատելով՝ Արենիի հատվածում Ադրբեջանը լարվածություն ստեղծելու հնարավորություն ունի, մինչդեռ նախկինում 3-4 կմ հեռու էր. «Այդտեղից մեր մայրուղին չի դիտարկվում, իսկ գյուղերը հասանելի չեն հրաձգային զինատեսակների համար, բայց լարվածություն եւ հոգեբանական ճնշում ստեղծելու միջոց կա Ադրբեջանի համար: Բնակչությանը պետք է պատրաստել դրան»: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ