28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Փոքրիկ չինուհու ստամոքսից կես կիլոգրամ մազ են հեռացրել

arm133715886513

Անհոյնի բժշկական համալսարանի հիվանդանոցի վիրաբույժները 8-ամյա Յուեյուեի ստամոքսից կես կգ կշռող մազի կծիկ են դուրս բերել:

Ինչպես տեղեկացնում է Rosbalt.ru-ն, մազերն այնտեղ էին հավաքվել տարիների ընթացքում: Երեխան ապրել է տատիկի և պապիկի հետ, ծնողները գումար աշխատելու նպատակով մշտապես գտվել են արտերկրում և տուն են վերադարձել միայն տոներին: Տանը գտնվելիս մի անգամ ծնողները նկատել են, որ երեխան սկսել է քիչ ուտել: Նրան բժշկի մոտ են տարել: Նրանք հայտնաբերել են, որ երեխայի ստամոքսում մազակույտ կա, այդ իսկ պատճառով նա սկսել է նվազ սնվել:

Յուեյուեի մայրիկի խոսքով՝ ինքը մի քանի անգամ նկատել է, որ երեխան հավաքել է տատիկի մազերը և մտցրել բերանը: Կինը դրան նշանակություն չի տվել: Անցել են տարիներ, և աղջիկը շարունակել է իր տարօրինակ զբաղմունքը: 8 տարիների ընթացքում նա իր ստամոքսը լիովին լցրել է մազերով:

Երեխայի արտասովոր վարքի պատճառը բժիշկները դժվարացել են բացատրել:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ