19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լավատեսությունն օգնում է առողջ սիրտ ունենալ

Գիտնականներն ասում են, որ կյանքի վերաբերյալ դրական պատկերացումներն օգնում են առողջ սիրտ ունենալ:

Daily Mail-ը գրում է, որ ըստ գիտնականների, լավատես մարդիկ սրտի կաթված ստանալու 50 տոկոս ավելի քիչ հավանականություն ունեն:

Նախկինում արված հետազոտությունները ցույց են տվել, որ բացասական էմոցիաները, ճնշվածությունը, բարկությունը, անհանգստությունը կամ ատելությունը կարող են ազդել սրտի վրա:

Իսկ Հարվարդի համալսարանի պրոֆեսորների այս նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հոգեբանական առողջությունը կարող է օգնել սրտի առողջությանը:

Հետազոտության հեղինակ Ջուլիա Բոհեմն ասել է, որ «բացասականի բացակայությունը դրականի ներկայություն չէ»: Ինչպես նշել է գիտնականը, իրենք պարզել են, որ լավատեսությունն ու ուրախությունը նվազեցնում են սրտի հիվանդությունների առաջացման հավանականությունը՝ անկախ մարդու տարիքից, սոցիալ-տնտեսական դիրքից, մարմնի քաշից և անգամ նրանից՝ մարդը ծխում է, թե՝ ոչ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ