28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչու է տխուր ֆիլմեր դիտելը երջանկացնում մարդկանց

arm13343340067

Հետազոտողները պարզել են, թե մարդիկ ինչու են սիրում դիտել ֆիլմեր, որոնցում գլխավոր հերոսները մահանում են, կամ որոնցում ողբերգություն է տեղի ունենում:

Daily Mail-ը գրում է, որ ԱՄՆ-ի Օհայոյի պետական համալսարանի հետազոտողներն ուսումնասիրություն են անցկացրել ուսանողների շրջանում` նրանց խնդրելով դիտել Atonement ֆիլմը։ Այնուհետև հարցեր են տվել։

Ֆիլմում պատմվում է սիրահար մի զույգի մասին, որոնց բաժանում են իրարից, և հետո նրանք երկուսն էլ սպանվում են պատերազմում:

Վերլուծելով ուսանողների պատասխանները` գիտնականները պարզել են, որ մարդիկ հաճույք են ստանում ողբերգություններից, քանի որ դրանք նրանց ստիպում են ուշադրություն դարձնել կյանքի դրական կողմերի վրա: Ֆիլմը դիտելով՝ մարդիկ գիտակցում են, որ իրենց կյանքն այնքան էլ վատը չէ իրականում:

Ֆիլմը դիտելիս անձը կենտրոնանում է իր սեփական կյանքի, զգացմունքների վրա, և դա ազդում է նրա վրա, թե ինչպես է նա ընկալում ֆիլմը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ