26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանն ու Ալիևը Սանկտ Պետերբուրգում քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կուլիսներում զրուցել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը:

«Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման և  հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ ակտիվ բանակցությունների շարունակման հարցերը», – ասել է Հ. Հաջիևը «ԱզերԹաջ» գործակալությանը տված հարցազրույցում:

Ըստ նրա, անհրաժեշտ է հաշվի առնել, որ այս երկու  գործոնները շատ սերտորեն կապված են և փոխադարձաբար լրացնում են միմյանց:

«Վերջերս զորքերի շփման գծում և պետական սահմանի երկայնքով հարաբերական անդորր է, որը շատ լավ նախադրյալ է ստեղծում հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ բանակցություններ վարելու համար: Դա չպետք է հանգեցնի հակամարտության սառեցմանը կամ անընդունելի ստատուս քվոյի պահպանմանը», – ասել է Հաջիևը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը կողմնակից է ստատուս քվոյի շուտափույթ փոփոխությանը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով բազմիցս շեշտվել է ստատուս քվոյի փոփոխության կարևորությունը: Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների շրջանակներում տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պետք է վերականգնվեն միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում», – ասել է Հաջիևը:

Նա նաև ասել է, որ զրույցի ընթացքում Ի.Ալիևը և Ն.Փաշինյանը քննարկել են «ձերբակալված անձանց» փոխանակման հարցը:

Հաջիևը նաև մեկնաբանել է երկու երկրների միջև ուղիղ կապը: «Նման կապն առկա է: Բայց այն պետության ղեկավարների, արտաքին գործերի նախարարների կամ պաշտպանության նախարարների մակարդակով չէ: Այն մեկ մակարդակով ցածր է և օգտագործվում է անհրաժեշտության դեպքում», – ասել է Հաջիևը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ