23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Պարտադիր չի, որ քաղաքական դաշտում ակտիվ մարզիկը անպայման հարի ԲՀԿ-ին. Ա. Ջուլֆալակյան/տեսանյութ/

«Կարծում եմ ոչ մեկի համար էլ գաղտնիք չի լինի, որ «Իմ քայլը» լինելով հեղափոխություն իրականացրած ուժը լրջագույն հնարավորությունները ունի հաղթելու: Խնդիրը միայն այն է, թե ձայների ինչիպիսի բաժանում կլինի մյուս ուժերի հետ»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Իմ քայլը» դաշինիքի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Արսեն Ջուլֆալակյան:

Դիտարկմանը՝ ինչու վերջինիս չենք տեսնում քարոզարշավներին, Ջուլֆալակյանը պատասխանեց, որ ինքը ունի այն պատկերացումը, որ յուրաքանչյուրը և հատկապես ռեյտինգային թեկնածուները պետք է որոշակիորեն առանձին գործեն.«Ես ռեյտինգային թեկնածու չեմ, բայց  տարբեր հանդիպումների եմ մասնակցում, հատկապես փորձում եմ հանդիպումներ ունենալ նաև մարզիկների հետ»,-նշեց նա:

Հարցին՝ հաշվի առնելով ԲՀԿ-ի սատարումը մարզիկներին ինչո՞ւ Ջուլֆալակյանը որոշեց հենց «Իմ քայլը» դաշինքով հանդես գալ այլ, ոչ թե ԲՀԿ-ի հետ, վերջինս պատասխանեց, որ սպորտ ու քաղաքականությունը տարբեր բաներ են.«Կա գաղափարների տարբերություն և յուրաքանչյուրն ունի իր սեփական մոտեցումը այդ հարցին: Պարտադիր չի, որ քաղաքական դաշտում ակտիվ մարզիկը անպայման հարի ԲՀԿ-ին»,-ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ