25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք դավաճանում ենք Աստծուն ու մեզ. լռությունն ուրացում է

Եւ նրանք ելան եւ շրջում էին քաղաքներում ու գիւղերում, աւետարանում էին եւ բժշկում ամէն տեղ:

Լռող, չվկայող քրիստոնեությունը նահանջող քրիստոնեություն է, ինքնամարող հավատք։ Այս դեպքում լռությունն ուրացություն է։

Այժմ վախենում են անգամ սեփական զավակին պատմել Աստծո, արարչության, Քրիստոսով փրկության մասին։ Հիմա հաճախ դպրոցում, համալսարանում, մամուլի էջերում ոչ թե փառաբանվում, այլ հեգնվում, ծաղրվում է հենց քրիստոնեական (ոչ բուդդայական, ոչ մուսուլմանական եւն) հավատքը։

Երբ մենք չենք խոսում, վկայում, կիսում Քրիստոս Փրկչի Ավետարանը, մենք դավաճանում ենք Աստծուն ու մեզ, մեզանով ընդհատում կատարումն այն մարգարեության, որ ասում է.

Նրանց վրայ նշան պիտի թողնեմ: Նրանց միջից փրկուածներին պիտի ուղարկեմ ազգերի մէջ … որոնք չեն լսել իմ անունը եւ ոչ էլ իմ փառքն են տեսել. նրանք պիտի պատմեն իմ փառքն ու իմ անունը ազգերի մէջ : (Ես. 66.19)։

Կիսենք Ավետարանի հոգի փրկող խոսքը մարդկանց մեր ամենօրյա կյանքով, օրինակով, սիրով ու ինքնազոհողությամբ։ Աստված օրհնի ձեզ այդ ճանապարհին։

Տեր Նշան քահանա Ալավերդյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ