10 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2018

Ինչ-որ ուժեր կրկին փորձ են անում պղտոր ջրում ձուկ որսալ. Արայիկ Հարությունյան

Arayik-Harutyunyan1-1

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խորհրդական, ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին օրերին ներքաղաքական դաշտում առկա որոշակի լարվածության ֆոնին ինչ-որ ուժեր կրկին փորձ են անում պղտոր ջրում ձուկ որսալ՝ թիրախավորելով իմ անձը:

Մասնավորապես՝ լրատվական կայքերում անհայտ հեղինակների անուններով հրապարակումներ են արվում՝ իմ մասին տարածելով կեղծ և ստահոդ տեղեկություններ, մանիպուլյացիաների միջոցով փորձելով թյուր կարծիք ձևավորել հասարակության շրջանում:

Ի դեպ, ձեռագիրը չի փոխվել: Ինչպես անում էին տարիներ շարունակ, այնպես էլ հիմա ժողովրդի մեջ պարբերաբար տարածում են սուտ տեղեկություններ իմ «առասպելական» ունեցվածքի մասին, թե իբր «վարչապետը զավթել է բոլոր հողերը» և այլն: Իսկ 2016թ.-ին՝ ապրիլյան քառօրյայից հետո, այդ դավադրություններն անցան բոլոր սահմանները, և տարածվեց այն ստոր զրույցը, թե իբր վարչապետը չի թույլատրել, որ ռազմաճակատ մեկնող տանկերն անցնեն իրեն պատկանող արտերով… Այս առումով շնորհակալությունս եմ հայտնում գեներալ Միքայել Արզումանյանին, ով լույս սփռեց այդ հարցի վրա և ժողովրդի համար բացահայտեց անհերքելի ճշմարտությունը:

Ու կրկին այդ ստահակների կողմից անհույս հարձակումների շարք է սկսվել: Բայց ուզում եմ հիասթափեցնել ու ասել, որ անիմաստ գործով եք զբաղված, քանի որ ի տարբերություն ձեր` անհիմն ու «օդից կախված լուրերից» արած եզրակացությունների, իմ ունեցվածքի մասին փաստերով խոսելուց ես երբեք չեմ խուսափել: Առաջիկայում ևս դրանց ավելի մանրամասն կանդրադառնամ հանրության առաջ առանձին ծավալուն հաշվետվություններով:

Հ.Գ. Այս պահին անդրադառնամ ինձ վերագրվող լկտի ստերից մի քանիսին:

Իմ վարչապետության հենց առաջին շրջանում՝ 2008թ.-ին, հանրապետությունում հիմնադրել ենք «Տոհմային կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը, որտեղ կատարված ներդրումների շնորհիվ ունենք տարածաշրջանի լավագույն անասնաբուծական կայաններից մեկը: Այդ նպատակով պետական բյուջեից որևէ այլ ծրագիր չի ֆինանսավորվել:

Հաջորդը՝ Արցախի ներդրումային հիմնադրամին պատկանող «Ֆիդես» հիփոթեքային ընկերություն ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ին վերաբերող սուտն է: Այն ևս պետական է, որի առաքելությունը Արցախի հիփոթեքային շուկայի և ՓՄՁ ոլորտի զարգացմանը նպաստելն է։ Դժվար հասկացողների համար պարզաբանեմ, որ եթե ընկերությունը պետական է, հետևաբար ոչ մի մասնավոր անձ դրա հետ կապ չունի:

Նույն տրամաբանությամբ կարելի է ինձ «մեղադրել» «Գրանդ Տոբակո», «Երևանի կոնյակի գործարան» և բազմաթիվ այլ ընկերություններում մասնաբաժիններ ունենալու մեջ, որոնց Արցախում գործունեություն ծավալելուն նպաստել եմ իմ վարչապետության տարիներին և որոնց ստեղծած արդյունքը մեծ նշանակություն ունի տնտեսության համար:

Սիրելի՛ հայրենակիցներ, մնացած հերյուրանքներին կանդրադառնամ հաջորդիվ»:

 
 

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ