19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլը սադրում ա Արցախի ղեկավարությանը, ներքաշում ա հրապարակային բանավեճի մեջ, իսկ հիմա արդեն սպառնում ա

Բա ասում էիք` Արցախի համար Նիկոլը սպառնալիք չի: Տեսնո՞ւմ եք հիմա, զգում եք, չէ՞, ինչ ա անում գերագույն գլխավորը, հիմա՞ էլ եք ասում՝ տենց բան չկա: 3 օր ա՝ Նիկոլը հետևողականորեն սադրում ա Արցախի ղեկավարությանը, սկզբից՝ Սասունի շուրթերով, հետո՝ հաջորդ օրն ինքն իրա բերանով ասում ա․ «Արցախի առաջնորդների երեխեքը չեն ծառայել»: Էսքանից հետո, եթե Բակոյենք բան չեն ասում, ուրեմն՝ լուռ համաձայնվում են Նիկոլի ասածների հետ, եթե պատասխանում են, Նիկոլն ավելի ա սրում` հիմա էլ Արցախի ղեկավարությանը սպառնալով: 

Ուրեմն՝ եկեք փաստերը ֆիքսենք հերթականությամբ․ Նիկոլը սադրում ա Արցախի ղեկավարությանը, ներքաշում ա հրապարակային բանավեճի մեջ, իսկ հիմա արդեն սպառնում ա: 

Հետևություն․ Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն լուրջ սպառնալիք է ՀՀ և ԱՀ ազգային անվտանգությանը: Սա արդեն աբսուրդի թատրոն էլ չէ:

Նարեկ Սամսոնյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ