26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պուտինն իրագործել է բարդ էքսպերիմենտը. թռիչք դելտապլանով /վիդեո/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրագործել է մտադրած էքսպերիմենտը` մինչ Ասիական-Խաղաղաօվկիանոսյան Տնտեսական Համագործակցության գագաթաժողովը նա մի քանի թռիչք է կատարել մոտոդելտապլանով` առաջնորդելով յուրօրինակ կռունկների երամին, գրում է “РБК”-ն:

Ամեն տարի թռչնաբուծական ֆերմայում բուծվող կռունկներին բաց են թողնում, որպեսզի վերջիններս սովորեն թռչել: Մասնագետները նրանց սովորեցնում են թռչելու հմտությունները, իսկ դելտապլանը նրանց համար առաջնորդի դեր է կատարում: Այս տարի այդ գործառույթը կատարեց երկրի ղեկավարը:

Նախագահը լրագրողների հետ կիսվել է իր տպավորություններով: “Նրանք դեռ 3 ամսական են, բայց արդեն մեծ են եւ գեղեցիկ: Շատ հաճելի զգացողություն էր, բարի եւ դրական”,-խոստովանել է Պուտինը:

Պարզվում է, որ ավելի քան մեկ տարի նա իր խիտ գրաֆիկից ժամեր է “գողացել” մոտոդելտապլանով թռչել սովորելու համար: Սարքը նա գնել է անձնական գումարով, սակայն խոստացել է, որ այն կհանձնի գիտնականներին հետագա աշխատանքների համար: Նա նաեւ պատմել է, որ այս ողջ ընթացքում ինքը մասնագետների հետ վարժանքներ է անցկացրել Ռուսաստանի կենտրոնական մասում եւ խոստովանել, որ կործանիչ կառավարելն իրեն ավելի հեշտորեն է տրվել, քան դելտապլանով թռչել սովորելը:

Վագրին եւ հովազին փրկելու գործողությանը մասնակցած Պուտինը հայտնել է, որ կռունկներն իր վերջին “աշակերտները” չեն լինի: Նա մտադիր է խորհրդակցել մասնագետների հետ եւ մասնակցել եւս մի նմանատիպ գործողության, որը ոչ միայն հաճույք կպատճառի, այլ նաեւ օգտակար կլինի կենդանիների համար:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ