26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անհանգիստ երեխան իր բնավորությունը ժառանգում է մորից

Անհանգիստ երեխաները, ամենայն հավանականությամբ, գերզգայունություն ստացել են դեռ մոր արգանդում: Այս մասին են վկայում Կալհարիի համալսարանի հետազոտող Ջերի Գիսբրեխտի ուսումնասիրությունները:

Փորձագետը որոշել է հետազոտել մոր տրամադրությունը ու սթրեսային կորտիզոլ հորմոնի քանակը 83 կանանց օրինակով: Այս մասին գրում է The Toronto Sun պարբերականը:

Կորտիզոլի քանակն ինքնաբերաբար բարձրանում է հղիության ժամանակ` կախված պտղի մեծությունից: Սակայն հորմոնների քանակի ոչ նորմալ մեծացումը կարող է կախված լինել կնոջ տրամադրությունից: Այսկերպ մայրը զգուշացնում է իր երեխային, թե ինչ միջավայր է նրան սպասվում լույս աշխարհ գալուց հետո:

Դրանից հետևում է, որ եթե մայրը զգում է որոշակի սթրես, ու կորտիզոլի քանակը բարձրացել է, երեխան որոշում է` իրեն սպասում է ագրեսիվ միջավայր, ու անհրաժեշտ է օրգանիզմը նախապատրաստել ադեկվատ պատասխանի ձևավորմանը: Այսինքն`բարձրանում է տագնապի ու զգայունության աստիճանը բոլոր հնարավոր վտանգների նկատմամբ. ցանկացած փոփոխություն միջավայրում ընկալվում է որպես սպառնալիք, որին անհրաժեշտ է կտրուկ արձագանքել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ