26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Լույս» հիմնադրամը վերադառնում է. Հայկական Ժամանակ

«Լույս» հիմնադրամը, որը դադարել էր գործել թավշյա հեղափոխությունից հետո, վերսկսում է աշխատանքնե­րը, բայց բոլորովին այլ նպատակներով:

Հիմնադրամի գործադիր խորհրդի կազմում այս ընթացքում տեղի են ունեցել փոփոխություններ: Դրա­նում շարունակում են ընդգրկված մնալ Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը եւ Արմեն Գեւորգյանը, սակայն Վիգեն Սարգսյանին եւ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին փոխարինում են Վաչե Գաբրիելյանն ու Վարդան Արամյանը: Դատելով «Լույսի» շրջանա­վարտներին հասցեագրված եւ թերթի ձեռքի տակ հայտնված նա­մակից, հիմնադրամն այլեւս չի շարունակի նոր կրթաթոշակներ տրամադրել արտասահմանյան հեղինակավոր բուհեր ընդունված ուսանողներին: Փոխարենը փորձ է անելու համախմբել արդեն իսկ կր­թություն ստացածներին այլ նպա­տակների շուրջ:

«Առաջին փուլում «Լույսի» առջեւ դրված նպատակն էր ստեղ­ծել եւ համախմբել առաջադեմ եւ ստեղծարար մտածելակերպ ու­նեցողների սերունդ բազմա­պատկելով հայ ուսանողների թիվն աշխարհի լավագույն բու­հերում եւ համախմբելով նրանց տարատեսակ ծրագրերի շուրջ: Լավագույն կրթությունը հասանե­լի դարձավ հայ երիտասարդնե­րին, անկախ քաղաքացիությու­նից եւ բնակության երկրից, առանց որեւէ պարտավորության: Արդյունքում աշխարհի լավագույն բուհերում կրթություն է ստացել 513 հայ ուսանող, ստեղծելով իր տեսակի մեջ յուրահատուկ հա­մայնք: Թեեւ հիմնադրամի խոր­հուրդը ստիպված էր կասեցնել իր կրթաթոշակային ծրագիրը, սա­կայն իրենց կրթությունը շարու­նակող շուրջ 70 ուսանող շարու­նակելու է ֆինանսավորվել մինչեւ իրենց ուսման ավարտը»,֊ մաս­նավորապես նշվում է «Լույսի» շր­ջանավարտներին հասցեագր­ված նամակում:

Դրանում նաեւ ասվում է. «Այժմ եկել է ժամանակը անցում կատա­րելու գործելու եւ համաստեղծելու այս կարեւորագույն փուլին, որի արդյունքում ի մի կբերվի «Լույսի» ուսանողների գիտելիքը, հմտությունները, փորձառությունն ու կա­պերը, կիրականացվեն ծրագրեր, որոնք կօգնեն ակադեմիական գիտելիքից անցում կատարել գործ­նականի ի բարօրություն Հայաս­տանի եւ Հայկական աշխարհի: Կրթված, սկզբունքային, ստեղծամիտ ու պատասխանատու հայ հա­մայնքի ներուժը հնարավորինս արդյունավետ օգտագործելու նպատակով ստեղծվում է հար­թակ, որի գործունեության արդ­յունքները կնպաստեն երկրի առաջ ծառացած խնդիրների լուծմանը»:

Թե «Լույսը» գործունեության ինչ նոր սկզբունքներ է որդեգրել, հատ­կապես որտեղ է պատրաստվում օգտագործել կրթաթոշակառունե­րի մտավոր ներուժը եւ ինչ հարթակ է պատրաստվում ստեղծել, հիմնադրամից պարզել մեզ չհաջող­վեց: Պաշտոնական կայքէջում հրապարակված հեռախոսահամարը չի գործում եւ կապ հաստա­տել հնարավոր չէ:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ