25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վիտամին D-ի պակասը կարող է մահացու վտանգավոր լինել

Հայտնի է, որ վիտամին D-ի աղբյուրն արևն է, և շվեդական ցուրտ ու ամպամած եղանակը վտանգավոր է մարդկանց համար: Այս մասին հայտնել են Շվեդիայի Sahlgrenska ակադեմիայի աշխատակիցները:

Գիտնականները 8 տարի հետազոտություն են անցկացրել 2800 շվեդ տղամարդկանց շրջանում: Անալիզները ցույց են տվել, որ նրանց արյան բաղադրության մեջ վիտամին D-ի չափը փոփոխության է ենթարկվել`կախված սեզոնից: Այն նվազագույնին է հասել հատկապես ձմռանը: Այս մասին գրում է Газета.Ru-ն:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մահացության հավանականությունը վիտամին D-ի պակաս ունեցողների մոտ ավելի մեծ է:

Նշենք, որ վիտամին D-ն օրգանիզմում կարելի է ավելացնել արևի տակ ժամանակ անցկացնելով կամ ձուկ, կաթնամթերք, ձվի դեղնուց, սունկ և այլ սնունդ օգտագործելով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ