27 Փետրվարի, Հինգշաբթի, 2020
KFC

Ձկան յուղը կարող է կանխել սրտային հիվանդություններն ու կաթվածը

arm132319087969

Գիտնականները հայտնում են, որ կանայք, ովքեր հաճախ են սնվում յուղոտ ձկներով, առավել պաշտպանված են սրտային հիվանդություններից:

Հետազոտության արդյունքներից պարզ է դարձել, որ ձկնեղենով հարուստ սննդակարգը կարող է 90 տոկոսով նվազեցնել սրտային հիվանդությունների և կաթվածի վտանգը:

Ավանդական բժշկությանը հայտնի էր ձկների կարևոր նշանակությունը մարդկանց առողջության համար, բայց այս նոր հետազոտությունը պարզել է, որ այն առավել առողջարար է երիտասարդ տարիքի կանանց համար:

Mail Online-ը գրում է, որ հետազոտությանը մասնակցել են 15-49 տարեկան 49.000 դանիացի կանայք, որոնց առողջական վիճակին հետևել են 8 տարիների ընթացքում:

Արդյունքում պարզվել է, որ այն կանայք, ովքեր ընդհանրապես չեն կերել ձուկ կամ շատ հազվադեպ են կերել, 90 տոկոսով ավելի շատ են սրտային խնդիրներ ունեցել, քան նրանք, ովքեր շաբաթական գոնե մեկ անգամ սնվել են ձկով:

Դանիացի գիտնականների թիմը հույս ունի, որ հետազոտության՝ Ամերիկայի սրտի ասոցիացիայի Hypertension ամսագրում հրապարակված արդյունքները երիտասարդ սերնդին կխրախուսեն ավելի շատ ձուկ օգտագործել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ