25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գիտնականները վստահեցնում են, որ սթրեսը վարակիչ հիվանդություն է

Հավայան համալսարանի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ պասիվ սթրեսը կարող է վարակիչ լինել շրջապատի համար, ինչպես մնացած այլ վարակիչ հիվանդությունները:

Ինչպես հաղորդում է La Repubblica թերթը, գիտնականները վստահեցնում են, որ սթրեսը հարբուխի նման օրգանիզմին է անցնում անմիջապես այն մարդուց, ով եղել է նրա կողքին: Իհարկե խոսքը պասիվ սթրեսի մասին է, և հետազոտության արդյունքները վկայում են դրա վտանգի մասին:

«Սթրեսն իրեն պահում է հիվանդության պես, կա առաջնային կրող, որը վարակում է մնացածներին, որոնք այդ սթրեսը պահում են իրենց մոտ այնքան ժամանակ, մինչև այն չի պայթում` վարակելով ամբողջ շրջապատին»,- ասվում է հոդվածում:

Նշենք, որ հաճախ այս երևույթը ազդում է կանանց վրա: Սա հավանաբար պայմանավորված է նրանով, որ կանայք ավելի զգացմունքային են ուրիշների տառապանքների նկատմամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ