15 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2018

Ուղեղը քնած և արթուն ժամանակ աշխատում է նույն կերպ

arm131981749027

Մյունխենի Մաքս Պլանկի անվան հասարակական հոգեբանության ինստիտուտի գիտնականներն ուսումնասիրել են, որ մենք ինչ էլ անենք երազում, մեր ուղեղը ցուցաբերում է միևնույն ակտիվությունը, ինչ արթուն վիճակում: Նրանք ուսումնասիրել են քնած մարդկանց ուղեղի աշխատանքը: Առաջին հայացքից այն թվում է դյուրին աշխատանք, բայց դա այդպես չէ: Որպեսզի ստացվեն ճշգրիտ արդյունքներ, ստիպված էին նախ գտնել կամավորների: Այս մասին հաղորդում է Compulenta գործակալությունը:

Խնդրի ուսումնասիրությունը անհնար կլիներ, եթե չլիներ քունը վերահսկելու երևույթը: Ինչպես գրում են Current Biology թերթում, փորձը ցույց տվեց, որ քնած մարդու ուղեղը միևնույն ակտիվությամբ է արձագանքում: Բայց հարց է առաջանում, թե ինչու մենք քնած ժամանակ չենք վազում կամ ցատկոտում:

Հետազոտողները պնդում են, որ երազի ժամանակ ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է որոշում կայացնելու համար, ակտիվ չէ, որի հետևանքով մենք չենք վազում կամ թռչկոտում քնած ժամանակ:

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ