19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Շատ կուսակցություններ կերազեին ընտրություններին ունենալ այն արդյունքը, որ կարող է ունենալ ՀՀԿ-ն. քաղաքագետ /տեսանյութ/

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը Հանրապետական կուսակցությանը խորհուրդ է տալիս չմասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, քանի որ այս պայպաններում, այս ռեսուրասային վիճակում մասնակցել ընտրություններին կբերի նրան, որ հերթական անգամ իրենց համար կարձանագրվի «իրենց տխուր վիճակը»: «Այն արդյունքը, որ կարող է արտահերթ ընտրություններին ունենալ Հանրապետականը, կարող է շատ ուժերի, կուսակցությունների համար ցանկալի լինել եւ երազանք լինել ՝ հաղթահարել անցողիկ շեմը կամ մոտենալ դրան, բայց իրենց համար չեմ կարծում դա ցանկալի արդյունք կլինի»,-ասել է քաղաքագետը՝ հավելելով, թե հասկանում է նաեւ այն հիմնավորումները, որոնք պնդում են, թե պետք է մասնակցել այս ընտրություններին: Պրագմատիկ առումով, ըստ Հակոբյանի՝ ճիշտը չմասնակցելն է, «պաուզա պահելը»: 

Վիգեն Հակոբյանը նշել է, որ Հանրապետականում հիմա մասնատման պրոցես է գնում եւ եթե մայիսին դա վերահսկելի էր եւ իրենք էին որոշում, թե ովքեր պետք է լինեն այն 10-12 հոգին, որ կողմ պիտի քվեարկեն Փաշինյանին, ապա այս փուլում ազդեցության տարբեր կլանների ներկայացուցիչ խմբերն ու կենտրոնները նոր իրավիճակներում՝ հետապնդելով նույն նպատակները, տեղավորվում են այլ ուժերի ճամբարներում: 

Ինչպիսի սցենարներ կաշխատեն առաջիկայում, արդյոք քաղաքական ուժերի խոստումները, թե ամեն ինչ ընթանալու է իշխանությունների սպասած սցենարով: Մանրամասներին ծանոթացեք տեսանյութերում: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ