16 Նոյեմբերի, Ուրբաթ, 2018

Henaran.am-ի խնդրանքով ՊՆ-ն պարզաբանել է խաղաղապահ բրիգադի զինծառայողների բնակվարձի փոխհատուցման շուրջ ստեղծված խնդիրը

large

Պաշտպանության նախարարությունը Henaran.am-ի խնդրանքով պարզաբանել է խաղաղապահ բրիգադի զինծառայողների բնակվարձի փոխհատուցման շուրջ Ֆեյսբուք սոցիալական ցանցում բարձրացված խնդիրը:

Henaran.am-ի հարցմանն ի պատասխան, Պաշտպանության նախարարությունից ստացված գրավոր պատասխանում ասվում է. «Զորամասի մշտական տեղակայման վայրի փոփոխության հետ կապված առկա են որոշակի իրավակարգավորիչ բնույթի առանձնահատկություններ, որոնք պետք է սահմանվեն ՀՀ կառավարության որոշմամբ, որի նախագիծը արդեն իսկ դրված է շրջանառության մեջ:

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ զինծառայողները բնակվարձի փոխհատուցում ստանում են ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափի համաձայն, ըստ զորամասի մոտ գտնվող բնակավայրի, ինչը ենթադրում է, որ զորամասի տեղակայման վայրի հետ կապված զինծառայողների նախկինում կնքված պայմանագրի հիման վրա վճարվող փոխհատուցումները այդ պայմանագրերի գործողության ժամկետով փոփոխության չեն ենթարկվի մինչև նոր պայմանագրերի կնքումը, եթե նրանց բնակության վայրը ծառայության վայրից հեռու է 30 և ավելի կմ»։ 

Իսկ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ հեռախոսազրույցում մեկնաբանեց, որ բնակության վայից 30 եւ ավելի հեռավորության վրա ծառայողները բնակվարձի փոխհատուցում կստանան, վերահաշվարկ կարվի եւ կվճարվի նաեւ սեպտեմբեր ամսվա համար նախատեսված փոխհատուցումը։ 

Հիշեցնենք, Ֆեսյբուք սոցցանցում խաղաղապահ բրիգադի զինծառայողների բնակվարձի փոխհատուցման խնդրի մասին բարձրաձայնել էր օգտատեր Անի Կաղինյանը: «Չգիտեմ Նիկոլի հրաժարականից հետո այս հարցը ո՞ւմ պետք է ուղղեմ: Հարգելի ՊՆ նախարար Դավիթ Տոնոյան՝ ՀՀ Խաղաղապահ բրիգադի տղաները, ովքեր հիմնականում մարզերից են և ընտանիքների հետ բնակվում են Երևան քաղաքում ՊՆ-ը հատկացնում էր բնակարան վարձելու գումար, որը չէր համապատասխանում այսօր Երևանի վարձով բնակարանների գումարին, բայց մեղմում էր մարդկանց սոցիալական վիճակը: Սեպտեմբեր ամսին չեք վճարել այդ վարձով բնակարանների վճարները, չեք պատասխանում նրանց: Ես որպես ՀՀ քաղաքացի ուզում եմ իմանալ ինչո՞ւ եք այդպես վարվում, ի՞նչ է պատճառը, ինչո՞ւ եք կազմաքանդում բանակը, ինչո՞ւ եք նսեմացնում Հայոց Բանակի սպային և շարքային զինվորին: Կանխավ շնորհակալությունե,-գրել էր նա:

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ