16 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2018

Վարչապետի բարձր վարկանիշը «ՔՊ»-ին ձայների մեծ տոկոսներ կբերի. քաղտեխնոլոգի կանխատեսումները

original

2018 թվականի դեկտեմբեր ամսին կանխատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին Henaran.am-ը զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ:

-Պարոն Բադալյան քաղաքական վերջին զարգացումները տեսնելով, կարո՞ղ ենք ասել, որ լարվածությունը քաղաքական դաշտում փոքր-ինչ թուլանում է:

-Մենք կարող ենք ասել, որ քաղաքական դաշտում լարվածությունը ոչ թե փոքր-ինչ թուլանում է, այլ այդ լարվածությունը ընդհանրապես թուլացել է:

-Արդեն գրեթե ակնհայտ է, որ դեկտեմբերին ՀՀ-ում կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այս առումով, սակայն, երկու հակասական մոտեցում է առաջացել: Առաջինը, որ այս ընտրություններով Հայաստանում կհանգուցալուծվեն ներքաղաքական խնդիրները, և երկրորդը, մտավախություն կա, որ Հայաստանը կհայտնվի առավել խորը ճգնաժամի մեջ: Ի՞նչ եք կարծում, որ մոտեցումն է առավել կենսունակ:

-Կարծում եմ կիրագործվի առաջին տարբերակը և այս կարճաժամկետ պահի դրությամբ քաղաքական հարցերը կհանգուցալուծվեն: Ինչո՞ւ կարճաժամկետ, որովհետև հասկանալի է, որ այս պահին դեռևս մի փոքր առկա է հեղափոխական էյֆորիան, բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ քաղաքական ուժերը բացի «Քաղաքացիական պայմանագրից», որևիցե գործողություն չեն անում նախընտրական գործընթացներին լրջորեն մոտնելու համար: Մյուս ուժերը անլուրջ վերաբերմունք են դրսևորում, ինչի պատճառով առժամանակ կհանգուցալուծվի ստեղծված իրավճակը: Եվ երբ, այս դեկտեմբերից հետո, իհարկե չենք կարող ասել՝ երբ, կրկին  կլինեն նոր ընտրություններ, բնականաբար այդ ժամանակ գուցե կուսակցությունները ավելի լուրջ սկսեն մոտենալ նախընտարական գործընթացներին:

Այս պահին ես չեմ տեսնում այլ կուսակցությունների ակտիվ գործունեությունը, ինչը շատ կարևոր է, քանի որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ քարոզարշավին տրվում է 12 օր, իսկ Հայաստանում 12 օրվա մեջ՝ ֆիզիկապես հնարավոր չէ քարոզարշավ իրականացնել:

-Եթե սպասվելիք խորհրդարանում հիմնական ուժի վերաբերյալ չկան կասկածներ, ապա 2-րդ, 3-րդ և նույնիսկ 4-րդ ուժերի վերաբերյալ կան տարակարծություններ: Ձեր կանխատեսումները սրա վերաբերյալ:

-Բնականաբար 1-ին տեղում կլինի «Քաղաքացիական պայմանագիրը», որովհետև վարչապետը բավականին մեծ հեղինակություն ունի և ինչպես Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ այնպես էլ Ազգային ժողովի  արտահերթ ընտրությունների ժամանակ վարչապետի բարձր վարկանիշը «ՔՊ»-ին ձայների բավականին մեծ տոկոսներ կբերի:

Իսկ մնացած տեղերի համար այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ 2-րդ տեղի համար պայքարելու պոտենցիալ ունեն ԲՀԿ-ն և «Լույս» դաշինքը, նրանցից ով ավելի ակտիվ լինի նա էլ կլինի երկրորդ տեղում: Կարծում եմ «Լույս» դաշինքը ավելի մեծ պոտենցիալ ունի 2-րդ տեղը զբաղեցնելու համար, հաշվի առնելով դաշինքի կազմում եղող անդամներին, եթե նրանք կարողանան նախընտրական գործընթացներին ճիշտ բովանդակություն տալ, ապա կլինեն 2-րդ տեղում:

4-րդ տեղի համար կարող ենք ասել, որ պայքար կգնա ՀՅԴ-ի, «Սասնա ծռեր»-ի և  ՀԱԿ-ի միջև: Նրանցից ով ավելի գրագետ ընտրարշավ իրականացնի, նա էլ ԱԺ-ում կզբաղեցնի 4-րդ տեղը:

 

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ