20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայտնի են Շառլ Ազնավուրի հրաժեշտի օրն ու վայրը

Հոկտեմբերի 1-ին մահացած ֆրանսահայ շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողության օրն ու վայրը հայտնի են: Այն տեղի կունենա հոկտեմբերի 5-ի առավոտյան Փարիզի «Հաշմանդամների պալատում»: Ազնավուրը կլինի առաջին երաժիշտը, որի պատվին տեղի կունենա «Ազգային հարգանքի տուրքի» արարողություն:  

Իշխանությունները նշել էին, որ հրաժեշտի արարողությունը տեղի չի ունենա առանց երաժշտի ընտանիքի համաձայնության: Նրա ընտանիքը սկզբում համեստ արարողակարգ է ցանկացել կազմակերպել, սակայն փոխել է միտքն ու համաձայնել Ազնավուրին հերոսի պես ճանապարհելու տարբերակին:

France24-ը հայտնում է՝ Ազնավուրի դագաղը ծածկված կլինի Ֆրանսիայի դրոշով և ելույթ կունենա հենց ինքը՝ երկրի նախագահը:

«Հաշմանդամների պալատ»-ի շենքում է նաև Ֆրանսիական ռազմական թանգարանը: Այստեղ են գտնվում նշանավոր ֆրանսիացի ռազմական գործիչների, այդ թվում նաև Նապոլեոն Բոնապարտի դամբարանները։

Հիշեցնենք՝ Ազնավուրի ցանկությամբ շանսոնյեին կհուղարկավորեն իր ընտանեկան գերեզմանատանը: 

Ինչպես հայտնի է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 4-6-ն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն:

Կառավարության ղեկավարը Փարիզում կմասնակցի աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողություններին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ