24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել. Շարմազանով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ խմբակցությունների պատգամավորների հանդիպման արդյունքում որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Այդ մասին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ բանակցություններին մասնակցել է մոտ քսան պատգամավոր բոլոր խմբակցություններից։

Ըստ Շարմազանովի՝ կողմերից յուրաքանչյուրն իր կարծիքն է արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ. «Մենք մեր կարծիքն ենք հայտնել, ինքն իր կարծիքն է ասել։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպել առաջիկա օրերին եւ նորից քննարկել։ Մենք մեր կարծիքը ասել ենք եւ նշել, որ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունը որեւէ խոչընդոտ արտահերթ ընտրությունների համար չի հանդիսանում, եւ նպատակ չի եղել վիժեցնել արտահերթ ընտրությունների անցկացումը։  Եթե նման նպատակ լիներ մենք չէինք գնա բանակցությունների, բայց մենք բանակցել ենք»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ