13 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2019
KFC

Նիկոլ Փաշինյանը ռեկորդ է սահմանում. Հրապարակ

11924457

Փաշինյանը հայտարարել է Աժ շուտափույթ ընտրություններ անց­կացնելու իր հաստատակամության մասին: Այս ուղղությամբ նրա նշանա­կած մարդիկ՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ու իրազեկ քաղաքացիների չգիտեմ ինչ Դանիել Իոաննիսյանը կատարելապես ձախո­ղել են վարչապետի առաջադրանքը: Եվ հիմա նույնիսկ այդ գործն է իր ուսերին առել Փաշինյանը, որ բոլո­րից լավ է զգում սեփական ռեյտինգի անխուսափելի անկումը:

Փաշինյանին ձեռնտու է նույնիսկ անփոփոխ ԸՕ-ով գնալ ԱԺ ընտրությունների, միայն թե հակահեղափոխական էյֆորիան մարած չլինի վերջնականապես: Եւ ինչ են տալու մեզ ԱԺ ընտրությունները: Վաղը մենք կունենանք մի խորհրդարան, որտեղ 65 տոկոս ՀՀԿ-ի փոխարեն նստած կլինի նույնքան ՔՊ-ական: Հետո: Հետո կասենք, որ Հայաստանում բան է փոխվել, եւ ինքներս մեզ կծափահարենք՝ առաջիկա  5 տարում տեղում դոփելու իրավունք նվաճելու կապակցությամբ: Իսկ եթե հանկարծ այնպես ստացվի, որ ԱԺ ընտրություններում, այսպես կոչված՝ հակահեղա­փոխական ուժերը հասնեն հաջողու­թյան եւ նոր վարչապետ նշանակեն, ապա միանշանակ է, որ պաշտոնից կթռնի նաեւ Հայկ Մարությանը՝ որ­պես Փաշինյանի դրածո: Մի խոսքով՝ Հայաստանի ներքաղաքական կյանքը քառակուսու ուրվագծեր է ստանում:

Ինչ էի ուզում ասել: Իշխանության ձեւավորումը «բուխտի-բարախտի» գործ չէ, որին կարելի է վերաբերվել այսքան անփույթ: Իշխանությունը պետք է կայունության զգացում ներշնչի ժողովրդին, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը (այսօր նրանց է միացել նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկոն) անկանխատեսելիության ռեկորդներ են սահմանում:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ