27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եթե Ալիևի հետ ոտքի վրա ձեռք բերված պայմանավորվածությունները արդյունք տան, ապա ապրի մեր վարչապետը. Աշոտյան

«Եթե Դուշանբեում Ալիևի հետ ոտքի վրա ձեռք բերված պայմանավորվածությունները սահմանային միջադեպերը կանխելու և նոր զոհեր չունենալու հետ կապված իրոք կայուն և գործնական արդյունք տան, ապա ապրի մեր վարչապետը»։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Փաստացի այդ պայմանավորվությունները Վիեննայում, Սանկտ Պետերբուգում եւ Ժնեւում եղած, բայց Ալիեւի պատճառով թղթի վրա մնացած համաձայնութունների իմաստի շրջանակում են՝ առանց միջազգային ինստիտուցիոնալ մեխանիզմների։

Ողջ սրտով ուզում եմ կիսել իր լավատեսությունը եւ ինքնավստահությունը այդ հարցում։

Իսկ եթե ոչ, ապա … չէ, հիմա չեմ քննարկի այդ տարբերակը։

Խաղաղ ծառայություն մեր զինվորներին», – նշել է նա։

Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել՝ ԼՂ հակամարտության գոտում լարվածության նվազեցման ուղղությամբ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ