19 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2018

Մարդիկ երկըտրանքի առաջ են կանգնած. ով մեզ հետ չէ տարբեր կլիշներ են կպցնում. Ա. Զուրաբյան

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Երևանցիներ» դաշինքի  քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպմանը գնահատելով ավագանու ընտրությունների ընթացող քարոզարշավը ասաց, որ այն շատ յուրահատուկ է և ավելի շատ նման է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին: Զուրաբյանի կարծիքով՝ որոշ քաղաքական ուժերի մոտ ստորադասվել է Երևան քաղաքը:

«Մենք ինչ-որ  պահի շեղվել ենք և ստեղծվել է ինչ-որ չափով քաղաքային մթնոլորտ»,-ասաց նա:

Զուրաբյանը  ցավում է, որ մամուլի այս բացության պարագայում իրականություն չի դարձել մի կարևոր բան՝ չկան բանավեճեր թեկնածուների միջև:

«Մարդիկ այսօր երկըտրանքի առաջ են կանգնած, ով է մեզ հետ և ով ոչ: Ով մեզ հետ չէ տարբեր կլիշեներ են կպցնում»,- Զուրաբյանը ընգծեց՝ Երևանի քաղաքապետի թեկնածուները պարտավոր են շատ լուրջ բանավիճել և բախվել Երևանի խնդիրների հարթակում, որ երևանցին կողմնորոշվի, թե ում է տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում:

Զուրաբյանը արձանագրեց, կան շատ դրական երևույթներ բայց կամ նաև բացասկան բաներ.«Ես կարծում եմ՝ բոլոր նրանք ովքեր հեղափոխության կողմնակից են եղել մի փոքր այլ ձևով են պատերացնում հետագա զարգացումները»:

Վերջինս շեշտեց՝ կան ուժեր, որոնք ուզում են դառնալ քաղաքապետ, բայց պատկերացում չունեն քաղաքապետի գործունեություններից:

Զուրաբյանը չի ցանկանում ավագանու ընտրությունները քաղաքական դաշտ տեղափոխել, նրա կարծիքով՝ ընտրությունները պետք է Երևանցու խնդիրները լուծելու վրա կենտրոնանան:

Henaran.am-ի հարցին, թե չընտրվելու դեպքում, որ քաղաքական ուժին կսատարի քաղաքապետի թեկնածուն, վերջինս պատասխանեց. «Ես վստահ եմ, որ անհրաժեշտ ձայներ կահավաքեմ ընտրվելու համար, քանի որ ես այս գործի մասնագետն եմ»:

Առավել մանրամասն տեսանյութում՝ քիչ անց:

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ