27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մատնահարդարում՝ կենդանի մրջյուններով

Հաճախորդին անհանգստացրել է այն, որ իր մատնահարդարման ժամանակ օգտագործել են կենդանիներ, և այժմ աշխատողը մեղադրվում է միջատների հանդեպ վատ վերաբերմունքի մեջ:

Մատնահարդարման անսովոր ձևերը վաղուց արդեն տրենդ են դարձել, և շատ մասնագետներ փորձում են մտածել ավելի ու ավելի խենթ գաղափարներ:

Դրանցից մեկն առաջացել է ռուսական Nail Sunny մատնահարդարման սրահի աշխատակցի գլխում: Նրանք մատնահարդարման նոր ձև են մտածել, որն արվում է կենդանի մրջյունների օգնությամբ:

Դա դժվար չէ անել: Նախ, անհրաժեշտ է աճեցնել եղունգները, ներսից «պատ» սոսնձել, հետո այնտեղ դնել կենդանի մրջյուններին և փակել անցքը:

Երբ գաղափարի հեղինակները տեղադրել են դրա իրագործման տեսանյութն ինտերնետում, քննադատները նրանց նկատմամբ բողոքի մեծ ալիք են բարձրացրել: Սրահի աշխատակիցներին մեղադրել են միջատների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ:

Նախազգուշացումը, որ փորձի ժամանակ ոչ մի կենդանի չի վնասվել, չի մեղմացնում իրավիճակը: Դիզայներները ստիպված էին նկարահանել 2-րդ տեսանյութը, որում ցուցադրում էին, թե ինչպես են ազատ արձակում միջատներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ