26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մասնագետները տեսողությանը վնասող երեք հանգամանք են նշել

Գիտնականները որոշել են զգուշացնել մարդկանց իրենց տեսողության համար վտանգ ներկայացնող երեք հանգամանքների մասին։ Գլխավոր սպառնալիքը գիտնականները դիսփլեյներով հագեցած տեխնիկայի մեջ են տեսնում։ Սրանց մեջ են մտնում համակարգիչները, նոութբուքերը, սմարթֆոններն ու պլանշետները։ Էկրանները վնասակար լույս են ճառագում, բացի այդ, էկրանի դիմաց մարդիկ կենտրոնանում են մի կետի վրա և հաճախ մոռանում են թարթել աչքերը և աչքն այդպիսով չի ստանում անհրաժեշտ խոնավությունը։ Կարևոր է չմոռանալ ընդմիջումներ անել և հատուկ մարզանք, որպեսզի աչքերը գոնե մի որոշ ժամանակ հանգստանան։

Տեսողության համար վտանգ են ներկայացնում նաև ուլտրամանուշակագույն ճառագայթները, որոնց ազդեցության տակ մարդ ամեն օր է հայտնվում։ Արևոտ օրերին անհրաժեշտ է հատուկ արևապաշտպան ակնոցներ կրել։ Ոչ պակաս նշանակալի սխալ է այն, որ շատերը կարևորություն չեն տալիս տեսողական խնդիրներին, բայց հետագայում դրանք էլ ավելի են խորանում և ուրջ սպառալիք կարող են դառնալ մարդու համար։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ