17 Օգոստոսի, Ուրբաթ, 2018

Լեհն ամուսնանում է իր նկարի հետ

arm130347370358 (1)

Լեհաստանի բնակիչ Թոմաշ Ուրինովիչը որոշել է ամուսնանալ իր նկարներից մեկի հետ, որի վրա պատկերված է իր երազանքների աղջիկը: Այս մասին գրում է Oddity Central կայքը: 37-ամյա լեհը հայտարարել է, որ որոշել է ամուսնանալ նկարի վրայի աղջկա հետ, քանի որ նրան չի հաջողվել գտնել «օրիգինալին», այսինքն՝ նրան, ում նկարիչը պատկերել է:

 Ուրինովիչի խոսքերով, առաջին անգամ ինքը արկղը կրող աղջկա նկարը տեսել է 2001 թ. պատկերասրահում և հետագայում գնել է այն: Վերջին տասը տարիների ընթացքում նա փնտրել է նկարի վրա պատկերված աղջկան կամ անձամբ նկարչին` Անտոնի Մարիո Կվիկային:

Սիրահարված տղամարդը պատմել է, որ ընդամենը ցանկացել է տեսնել իր հիացմունքի օբյեկտին, սուրճ խմել նրա հետ և իմանալ, թե ինչպես է ապրում: Սակայն փնտրտուքները հաջողությամբ չեն պսակվել, և հիմա նա մտադիր է ամուսնանալ նկարի հետ: «Չգիտեմ՝ հնարավո՞ր է դա իրականացնել Լեհաստանում, և եթե նույնիսկ՝ ոչ, ապա ես կգնամ այնտեղ, որտեղ կարելի է, և անպայման կամուսնանամ», – ասել է Թոմաշ Ուրինովիչը: Հայտնի չէ նաև, թե արդյոք Թոմաշը իրական կյանքում ամուսնացած եղե՞լ է, թե՞ ոչ:

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ