26 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2018

Ծափ տալու բան չեմ տեսնում. դուք իրենց օգնում եք, որ պետությանը դատի տան

capture.thumb

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 6-ին, Ջերմուկում, Ամուլսարի հարցի վերաբերյալ հրավիրված քննարկման ժամանակ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ճիշտ են տեղեկությունները, որ վերջիններս փորձում են  պետությանը ներքաշել դատական գործընթացների մեջ։

«Ես էլ լսել եմ, որ դուք ձեր տնօրենին փոխել եք, և հիմա աշխատում է մի տնօրեն, որը մասնագիտացված է, ոչ թե հանքերի շահագործման մեջ, այլ մասնագիտացած է պետություններին դատի տալու մեջ:»,-ասաց վարչապետը։

Վարչապետի հարցից հետո հանքի շահագործման դեմ բողոքողները սկսեցին ծափահարել։ Ծափահարություններին ի պատասխան Փաշինյանն ասաց. «Հա բայց էս դեպքում ինչո՞ւ եք ծափ տալիս, դուք իրենց օգնում եք, որ իրենց պետությանը դատի տան: Ծափ տալու բան չեմ տեսնում»:

Ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը վստահեցրեց, որ նման բան չկա։ «Լիդիան ինթերնեյշնլի» նախագահ եւ գործադիր տնօրենը նույնպես հայտարարեց որ այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։

Փաշինյանը հավելեց, թե չի պնդում՝ կա նման բան, բայց չի էլ ասում, որ չկա նման բան: «Քննարկում ենք բոլոր վարկածները, խոսակցությունը բաց է, հիմա գծել ենք քարտեզ, որի առաջ կանգնած ենք»,-ասաց նա և հույս հայտնեց, որ ներկաները համոզված են, որ կոնկրետ ինքը որևէ այլ նպատակադրում չունի բացի ՀՀ հավասարակշռված շահը: «Գուցե իմ անձնական համակրանքն այն է, որ ամեն ծառը ավելի թանկ է, քան ցանկացած երևույթ, բայց վարչապետի դեպքում պարտավոր եմ լինել հավասակշռված և չեմ կարող հաշվի չառնել այլ հանգամանքներ»,-նշեց վարչապետը: 

 

 

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ