26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լիդիանը հեշտությամբ չի հանձնվի. բնապահպանները ահազանգում են

«Կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը  «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործմանը ասաց, որ  առհասարակ հանքարդյունաբերությունը դարձել է Հայաստանի ամենախոցելի խնդիրը:

«Այստեղ շատ ռսիկային գոտի է ստեղծվել, բայց միաժամանակ շատ դժվար է լուծումներ գտնել: Սկզբունքորեն չպետք է թույլ տրվեր, որ հանքը բացվեր: Ակնհայտ է, որ մեր փորձագետները հենց սկզբից նշել են այդ բոլոր վտանգները»,-ընդգծեց Դանիելյանը;

Դանիելյանի պատկերացմամբ խնդիրն այն է, որ «Լիդիան Արմենիան» աշխատում է բավականին բաց, «Այդ կազմակերպությունը մեծ գումարներ է ծախսել սոցիալական և բնապահպանական շատ խնդիրների աջակցության վրա և իրավունք ունի ասելու, որ ինքը լուծել է իր առջև դրված խնդիրները և այդ պայմանագրի սկզբունքներով էլ շարժվում է: Նրանք իրավունք կունենան  դիմել Միջազգային դատարան և դրանից հետո լուրջ խնդիրներ կառաջանան Հայաստանի համար»,-նշեց նա:

Այն, որ հանքի շահագործումը պետք է դադարեցվի փաստ է, բայց դրանց լուծման տարբերակները Դանեիլյանը չի գտնում: Վերջինս շեշտեց նաև՝ Լիդիանը հեշտությամբ չի հանձնվի:

«Էկոլոգիական հասարակական դաշինք»-ի համակարգող Սիլվա Ադամյանը խնդիրը դիտարկում է  նաև  քաղաքական կոնտեքստում .«Ինչպես տեսանք առաջին տեղեկատվությունը, որ մենք ստացանք այն էր,  որ այս գործի մեջ խառնված էին  շատ տարբեր երկրներից հայտնի մարդիկ, այդ թվում՝ մեր երկրի ներկայիս նախագահը՝ չնայած այն բանին, որ վերջինս հերքում է այս տեղեկությունը»,-ասաց նա:

Ադամյանը  հիշեցրեց.  որ մինչև Արմեն Սարգսյանի նախագահ դառնալը  բնապահպանական ճակատը արդեն հրապարակել էր այն անձանց տվյալները, ովքեր մասնակից են եղել հանքի շահագործմանը և նրանց մեջ կար նաև Արմեն Սարգսյանի անունը. «Մեր նախկին կառավարությունը աչք փակեց սրա վրա», -շեշտեց նա:

Բնապահպանները անհանգիստ են. խնդիրը պետք է շտապ լուծում ստանա:

Առավել մանրամասն տեսանյութում՝ քիչ անց;

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ