27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանի իշխանությունները պետք է շատ զգուշավոր լինեն

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ Արցախը բանակցային գործընթացին ներգրավելու  Հայաստանի նոր իշխանությունների հայտարարությունն Ադրբեջանը կօգտագործի ղարաբացյան հակամարտության բանակցային գործընթացը խաթարելու նպատակով:
 
«Բանակցությունների գլխավոր նպատակն իհարկե ընդհանուր հայտարարի հասնելն է, բայց բանակցությունները մի կարեւոր ֆունկցիա էլ ունեն՝ բանակցություններ հանուն բանակցությունների, որպեսզի պատերզմ չսկսի»,-կարծիք է հայտնում Երվանդ Բոզոյանը:  Նրա խոսքով, սա լավ հասկանում են նաեւ միջնորդները՝ տեսնելով, որ կողմերի դիրքորոշումները կոնցեպտուալ տարբերություններ ունեն, բայց այդուհանդերձ հանդիպումներ են նախաձեռնում:
 
«Ես կարեւորում եմ բանակցությունները, որպես բանակցություններ, եթե բանակցություններ չեն ընթանում, մեծանում  է պատերազմի ռիսկը, ինչը մենք տեսանք ապրիլյան պատերազմի օրերին: Այս առումով Հայաստանի իշխանությունները պետք է շատ զգուշավոր լինեն, պետք է նշեն, որ բնականաբար ամեն ինչ պետք է անել, որ ղարաբաղը դառնա բանակցային կողմ, սակայն պետք է հայտարարել, որ պատրաստ են շարունակել բանակցությունները, որովհետեւ եթե հայկական կողմը կատեգորիկ դնի այդ խնդիրը, Ադրբեջանը կօգտագործի սա եւ կգնա սրացման եւ պատերազմական գործողությունների վերսկսման: Այնտեղ ռազմատենչ տրամադրությունները բավականին ուժգին են»,-ընդգծում է քաղաքագետը՝ հավելելով, որ Ադրբեջանի իշխանությունների համար ներքին խնդիրները լուծելու լավագույն խաղաթուղթը պատերազմի հաղթանակը կարող է լինել:
 
Երվանդ Բոզոյանը կարծում է, որ ղարաբաղի հարցի տեսանկյունից, Ալիեւի իշխանության համար դեռեւս պարզ չէ հայաստանի դիրքորոշումը: Ադրբեջանը , ըստ քաղաքագետի սպասողական վիճակում է եւ մի կողմից զգուշանում է Արեւմուտքից, որովհետեւ այնտեղ հայաստանյան փոփոխությունները ողջունվեցին, մյուս կողմում փորձում է հասկանալ, արդյոք հայ-ռուսական հարաբերություններում որեւէ խնդիր կա, որը նա կարող է օգտագործել:
 
«Տեսակետը, թե նրանք կվխենան ռազմական գործողություններ սկսել, որովհետեւ միջազգային ռեակցիան ուժգին կլինի, ես չեմ կիսում, եթե նրանք զգան, որ կարող են հաջողություն արձանագրել, անպայման կսկսեն: Այստեղ մենք պետք է պատրանքների մեջ չընկնենք եւ հնարավոր ամեն ինչի պատրաստ լինենք եւ առիթ չտանք, որպեսզի նրանք օգտագործեն բանակցային գործընթացի պաուզան»,-եզրափակում է Երվանք Բոզոյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ