26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ալիեւին դուր էր գալիս Սարգսյանը, թե ոչ, նա ճանաչում էր Սարգսյանին

Մամեդյարով֊Մնացականյան հանդիպումից առանձնապես մեծ ակնկալիքներ լինել չեն կարող։ Henaran.am -ի հետ զրույցում կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ, նախկին ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը։  

«Այն, որ Ալիեւը մեսիջ է ուղարկում, թե հուսանք ՝ Հայաստանի նոր իշխանությունները նախկինների սխալը չեն կրկնի, արդեն արձանագրում է, որ իր դիրքերը ավելի կոշտ են լինելու»,-նշում է նախկին վարչապետը։

Ըստ Խոսրով Հարությունյանի, սպասելիքները նաեւ մեծ չեն կարող լինել, քանի որ այդ հանդիպումն էլ կլինի այսպես ասած հետախուզական բնույթի։ Խոսրով Հարությունյանը կարծում է, որ հայաստանյան ներքաղաքական փոփոխություններն, այնուամենայնիվ որոշակիորեն կարգելափակեն բանակցային գործընթացը, այն իմաստով, որ կողմներին ժամանակ է պետք միմյանց «տնտղելու» համար։

«Ալիեւին դուր էր գալիս Սարգսյանը, թե ոչ, նա ճանաչում էր Սարգսյանին եւ Սարգսյանն էր ճանաչում Ալիեւին եւ բոլորը ճանաչում էին թե Ալիեւին , թե Սարգսյանին։ Այժմ ունենք քաղաքական նոր ֆիգուր կամ ֆիգուրներ՝ ի դեմս արտգործնախարարի եւ վարչապետի եւ այս փուլում, բնականաբար, միմյանց ճանաչելու, ավելի խորքային  ակնկալիքները զգալու հարկ կա»,֊Henaran.am -ին ասաց Խորով Հարությունյանը՝ նշելով, որ այս իմաստով անորոշությունները մեծանում են, սակայն, սա օբյեկտիվ իրողություն է։

Այս իրավիճակումմ նրա կառծիքով մեծանում է ԵԱՀԿ ՄԽ միջնորդների դերակատարությունը․«Որքան միջնորդներն ավելի  հաճախ շփումներ կազմակերպեն կողմերի միջեւ, այնքան նրանք միմյանց կհասկանան, որովհետեւ անորոշությունը բանակցային գործընթացի համար վտանգավոր է»,-կարծում է Հարությունյանը։

Հիշեցնենք, Երեւան այցելած համանախագահները տարածած հայտարարության մեջ նշել էին, որ մոտ ապագայում նախապատրաստվում է ԱԳ նախարարների հանդիպում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ