06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ահա թե ինչով է տարբերվում իրական ժողովրդավարությունը կեղծ ժողովրդավարությունից․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Ահա թե ինչով է տարբերվում իրական ժողովրդավարությունը կեղծ ժողովրդավարությունից։
Սերժ Սարգսյանը այսօր Ծիծեռնակաբերդում էր, հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Իրական առաջնորդ, ով կառուցել էր իրական ժողովրդավարություն։ Այսօր մարդկանց բարևի մեջ ջերմություն կար, հայացքներում՝ զղջում և ափսոսանք, 2018 թվականին չհասկանալով այլ ուժերի կողմից մանիպուլացվելու, հայրենասեր ղեկավարին մերժելու և գնալու քողարկված կապիտուլյանտի խոստումների հետևից։
Սերժ Սարգսյան՝ ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ, Արցախի հերոս, ում համար կարևորը պաշտոնը չէ, կարևոր է Հայ լինելը, ում համար կարևոր է մարդ լինելը, ում համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով և գլուխը բարձր քայլել, քանի որ այս մարդկանց երկու հաղթանակ է նվիրել, 1990-ականների և Ապրիլյան քառօրյա պատերազմների հաղթանակը։ Դիվանագիտական հաղթանակները՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ լուծում էր հայ ազգի առջև ծառացած ցանկացած խնդիր։
Ամեն ինչ անցողիկ է, առավել ևս՝ չարի իշխանությունը, ինձ համար հավերժ են Հայաստանը և բարի գործը․ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան»։
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ