25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ձեր երեխային կուռք մի դարձրեք, երբ նա մեծանա զոհեր կպահանջի

Մեր երազներում մենք միշտ մի ոտքով մանկության մեջ ենք (Զ. Ֆրեյդ)։

Միայն մանկության երազանքների իրականացումը կարող է երջանկություն բերել (Զ. Ֆրեյդ)։

Սովորեցրու երեխաներիդ լռել, խոսել նրանք ինքներն էլ կսովորեն (Բ. Ֆրանկլին)։

Ձեր երեխային կուռք մի դարձրեք: Երբ նա մեծանա, զոհեր կպահանջի (Պ. Բուաստ)։

Երեխայի ժամն ավելի երկար է, քան ծերունու օրը (Ա. Շոպենհաուեր)։

Յուրաքանչյուր երեխա ինչ-որ չափով հանճար է, և յուրաքանչյուր հանճար՝ ինչ-որ չափով երեխա (Ա. Շոպենհաուեր)։

Ոչինչ ավելի հազվադեպ չի լինում, քան կատարյալ անկեղծությունը ծնողների և երեխաների միջև (Ռ. Ռոլան)։

Ոչինչ չի զարմացնում, երբ ամեն ինչ զարմացնում է, այդպիսին է երեխայի առանձնահատկությունը (Անտուան դը Ռիվառոլ)։

Փոքր երեխաները շատ ընդհանրություններ ունեն ինտելեկտուալների հետ: Նրանց աղմուկը զայրացնող է, լռությունը՝ կասկածելի (Գ. Լաուբ)։

Երեխային իրավունք չունի պատժել նա, ում երեխան չի սիրում (Ջ. Լոք)։

Մանկությունը կյանքի ամենաերջանիկ տարիներն է, միայն ոչ երեխաների համար (Մ. Մուրկոկ)։

Մայրերն ավելի շատ են սիրում իրենց երեխաներին, քան հայրերը, որովհետև նրանք ավելի վստահ են, որ դրանք իրենց երեխաներն են (Արիստոտել):

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ