26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞ւր է տանում ղարաբաղյան հարցում ԱՄՆ շտապողականությունը. Ժամանակ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ադրբեջանի անկախության առիթով ուղղված շնորհավորական ուղերձում անդրադարձել է նաեւ դա­րաբաղյան խնդրին, ինչպես մի քանի օր առաջ նույն առիթով՝ Դոնալդ Թրսւմփը: Պոմպեոն կոչ է արել կողմե­րին հնարավորինս արագ վերսկսել ինտենսիվ բանակցությունները: Մի քանի օր առաջ էլ նախագահ Թրամփը Ալիեւին ուղղված շնորհավորանքում ասել էր, թե առաջիկա ամիսները բե­րում են կարգավորման հնարավորու­թյուն: Թե’ Թրւսմփը, թե’ Պոմպեոն խոսել են նաեւ այն մասին, որ սպա­սում են Բաքվի հետ գործակցության:

Ինչո՞ւ է ԱՄՆ քաղաքական վերնախա­վի երկու առանցքային ներկայացուցիչ­ների՝ Ադրբեջանին ուղղված շնորհավորական ուղերձում շոշափվել ղարաբա­ղյան կարգավորման գործընթացում, այսպես ասած, «արագությունների» տո­ղատակը: Հայաստանում, օրինակ, շա­տերին է դա հետաքրքրել, թեեւ պետք է նաեւ նկատել, որ կարգավորման գոր­ծընթացի երկարամյա պատմության ըն­թացքում այլ բան գործնականում երբեք չի էլ հնչել, եւ միջնորդները տարբեր առիթներով միշտ էլ խոսել են արագ կարգավորման, «հնարավորությունների պատուհանների» եւ այլնի մասին: Օրի­նակ՝ հիշարժան է, որ 2006 թվականը նույնիսկ համընդհանուր բառաֆոնդում միջնորդները հռչակեցին որպես կար­գավորման «հնարավորությունների պա­տուհան»՝ բացատրելով դա նրանով, որ թե’ Հայաստանում, թե’ Ադրբեջանում տարին, այսպես ասած, ազատ է ընտ­րություններից, եւ ըստ այդմ՝ իշխանու­թյունները կարող են կենտրոնանալ կարգավորումների վրա: Այդպիսի օրի­նակները կարող են շատ լինել:

Միեւնույն ժամանակ, արդյո՞ք կարող ենք ասել, որ արագ կարգավորման, կարգավորման նոր հնարավորություն­ների եւ այլնի մասին խոսակցություննե­րը սկսել են կրել հերթապահ բնույթ: Իհարկե, հազիվ թե դրանք լինեն ոչինչ չնշանակող հերթապահ խոսքեր, որ տեղ են գտնում գերտերության քաղաքական ղեկավարության ուղերձներում: Դրանք ինչ-որ բան, անշուշտ, նշանակում են, եւ ոչ միարժեքն այստեղ այն է, որ դրանք կարող են ուղիղ իմաստով նշանակել կարգավորման գործընթացի որեւէ արագացում՝ որեւէ կոնկրետ արդյունքի նպատակադրմամբ:

Այդ ուղերձները կա­րող են նշանակել այլ բան, առնչվել այլ հարցերի եւ պարունակել այլ տողատակեր, որոնք հասկանալի եւ հստակ են մի­այն ուղերձը հղողների եւ դրանք ընդու­նողների համար՝ ելնելով այն հանգա­մանքից, որ կա ինֆորմացիայի ահռելի ծավալ՝ կարեւոր մանրամասներով, որ հայտնի է միայն նրանց:

Այդ տեսանկյունից հետաքրքրական է, որ Ադրբեջանին ուղղված շնորհավո­րանքներում են հնչում բանակցություն­ներն արագ վերսկսելու կոչերը՝ միաժա­մանակ զուգորդվելով այն մտքերի հետ, որ ԱՄՆ-ը «սպասում» է Ադրբեջանի հետ աշխատանքին: Այլ կերպ ասած՝ հստակ են ուղերձները ուղղված Ադրբեջանի ղե­կավարությանը, այդ թվում՝ հնարավո­րությունների մասով ու սպասումով՝ տո­ղատակում ունենալով թերեւս այն, որ ԱՄՆ-ն ունի հնարավորություններ նաեւ առանց Ադրբեջանի, բայց դեռ սպասում է Բաքվի, այսպես ասած, կառուցողականությանն ու քաղաքական կարգա­վորման տրամաբանություն վերադառ­նալուն:

Ի՞նչ կանի ԱՄՆ-ը, եթե Բաքուն չօգտվի այդ հնարավորությունից, երբ Վաշինգտոնի համբերությունը սպառվի եւ այլեւս դադարի Ալիեւի կառուցողականությանը սպասելուց:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ