25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ալեն Սիմոնյանն իրեն տեսնում է Երևանի քաղաքապետի պաշտոնում

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնում նորընտիր պատգամավոր Ալեն Սիմոնյանը տեսնում է Լենա Նազարյանին: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում:
 Ինչ վերաբերում է լուրերին, որ Էդմոն Մարուքյանն է լինելու խմբակցության ղեկավարը, Սիմոնյանն այսպես արձագանքեց. «Ինձ համար նախընտրելի թեկնածուն Լենա Նազարյանն է»:
Նա հավելեց՝ խմբակցությունը առաջիկայում կորոշի խմբակցության ղեկավարի ու քարտուղարի անունները և կհայտարարի:
 
Ինչ վերաբերում է քաղաքական անցուդարձին, ապա Սիմոնյանն ասաց, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա, և նշեց, որ լուրերը, թե ՀՀԿ-ն սպասում է մի քանի ամիս, որ Փաշինյանի կառավարությունը ձախողի, ինքը ծիծաղով է վերաբերում: «Մարդիկ իրենց մեջ մերժել են այն իշխանությունը, որ կար: Իրենց հաջողվելը հնարավոր է մի դեպքում, երբ ՀՀ-ում այլևս մարդ չմնա»,-նկատեց պատգամավորը:
 
Իսկ հարցին, թե իրեն գործադիրում չէր տեսնում, նա պատասխանեց, որ իրեն ավելի շատ կամ օրենսդիրում է տեսնում, կամ ՏԻՄ-ում, ապա հիշեցրեց, որ ինքը եղել է Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկը. «Եթե նման պատասխանատվություն կուսակցությունն ինձ վրա դնի, ես կարող եմ համաձայնել, բայց ինձ շատ լավ եմ զգում Ազգային ժողովում: Ես տրամաբանական եմ համարում Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջը»: Ըստ նրա՝ պետք է նաև Երևանի քաղաքապետի ընտրություններ կազմակերպվեն արտահերթ կարգով:
 
Հ.Գ. Այս հայտարարությունից քիչ անց Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է, որ դադարեցնում է պատգամավորի լիազորությունները: Տեսանյութից բացի նա հրապարակել է իր տեղեկանքը, որն այսօր ուղարկվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ