23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

««Քաղաքացիական պայմանագիրը» հարսնատես է անելու» (տեսանյութ)

Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի խոսքով՝ ՀՀԿ-ն կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը աղետ է երկրի համար, այդ իսկ պատճառով էլ դեմ քվեարկեցին մայիսի 1-ին: Այս մասին նա նշում է Henaran.am-ի հետ զրույցում: Այս դեպքում, երբ ՀՀԿ-ն կողմ քվեարկեց, Ազատ Արշակյանը զարմանում է, թե եթե այդպես են մտածում, ինչու որոշեցին հետո կողմ քվեարկել նրան: 

Արշակյանը դեմ է, որպեսզի ՀՀԿ-ն մասնակցի արտահերթ ընտրություններին ու անցնի խորհրդարան: Իսկ մյուս ուժերի շանսերի մասին նա ասաց, որ դեռևս հայտնի չէ, թե որ ուժն ինչքան հնարավորություն կունենա անցնելու խորհրդարան, քանի որ դեռ պարզ չէ, թե որ օրենքները կփոխվեն:

Ինչ վերաբերում է հարցին, թե «Ելքն» ընտրություններին կգնա դաշինքով, թե կուսակցություններն՝ առանձին, Արշակյանն ասաց. ««Քաղաքացիական պայմանագիրը» չի կարող մենակ լինել, նա դաշնակիցների կարիք ունի, չի հրաժարվի իր դաշնակիցներից, իսկ դաշնակիցներն էլ այդ գնացքից չեն թռնի»: 

Ըստ նրա՝ «Քաղաքացիական պայմանագիրը» հարսնատես է անելու, ում կհավանի, կհրավիրի իրենց դաշինք:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ