26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ֆուտբոլիստները չշարունակեցին շախմատիստների հաղթարշավը. Հայաստանի հավաքականը պարտվեց Բուլղարիայի թիմին /վիդեո/

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի Վասիլ Լեւսկու անվան ստադիոնում տեղի ունեցավ 2014-ի Աշխարհի առաջնության ընտրական փուլի  2-րդ տուրի Հայաստան-Բուլղարիա ֆուտբոլային հանդիպումը:

Չնայած մեր հավաքականի վստահ խաղին, առաջին խաղակեսի 44-րդ րոպեին հոլանդական “ՊԱՎ”-ի կիսապաշտպան Ստանիսլավ Մանոլեւը բացեց խաղի հաշիվը: Առաջին խաղակեսի վերջին րոպեներին վնասվածք ստացավ Լեւոն Հայրապետյանը: Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Արտակ Եդիգարյանը:

2-րդ խաղակեսին մեր հավաքականն ավելի ակտիվ էր եւ ակնհայտ առավելություն ուներ: Սակայն խաղի 70-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը հրեց բուլղարների պաշտպանին, ինչի արդյունքում վիճաբանություն սկսվեց: 73-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեցին Մարկոս Պիզելին եւ Սվետոսլավ Դյակովը, քիչ անց կարմիր քարտ ստացավ նաեւ Գեւորգ Ղազարյանը եւ Հայաստանի հավաքականը մնաց 9 ֆուտբոլիստներով:

Հանդիպումն ավարտվեց բուլղարացիների հաղթանակով, որոնք ստացան 4 միավոր: Հայաստանը` 3 միավոր:

Բացի Հայաստանի եւ Բուլղարիայի թիմերից B խմբում էին ընդգրկված նաեւ Չեխիայի, Իտալիայի, Դանիայի եւ Մալթայի հավաքականները:

http://youtu.be/aohuflftU_Q

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ