19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

«Զարուհի, քաղաքապետ». պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը/տեսանյութ/

Տասնյակ քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը:

Նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը և ավագանու արձակումը։

Քաղաքապետարանի մոտ գործում էր  «Բաց բարձրախոս», որով քաղաքացիները ներկայացնելու են Տարոն Մարգարյանի ու ՀՀԿ ավագանու դեմ իրենց փաստարկները:

Քաղաքապետարանի մոտ էր նաև  «Երկիր Ծիրանի» ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը: Մի քանի կանայք ցույց տալով նրան բղավում էին՝ «ահա մեր քաղաքապետը», «Զարուհի քաղաքապետ»:

Ուղիղ ժամը երկուսին ցուցարարները ցրվեցին, նշելով որ շարունակելու են պայքարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ