27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հաղթանակը Տիրամոր բարեխոսությամբ եղավ. փաստեր

Հայտնի բանաստեղծ Արամայիս Սահակյանը մասնագիտությամբ պատմաբան էր: Նա մի օր ինձ վկայեց, թե ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿԱՅԱՑԱՎ ԱՍՏԾՈՒ ՀՐԱՄԱՆՆԵՐԻՑ ՎԱԽԵՑԱԾ ՍՏԱԼԻՆԻ ԿԱՐՃԺԱՄԱՆԱԿՅԱ ԴԱՐՁՈՎ, ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ: 

Իմ խնդրանքով բանաստեղծը մի շարք գրքեր բերեց, դրանք ռուսերեն հին հրատարակություններ էին («Ստալինն ասաց», Յուրի Բորեւ «Ստալինիադա», Ռաձինսկի): Այդ պատմական-վավերագիր գրություններում վկայվում-պատմվում էր, որ 1942 թ. Լիբիայի հոգեւոր առաջնորդը՝ Եղիա անունով, ազգությամբ ասորի, ծոմապահությամբ եւ աղոթքներով փակվում է քարե նկուղում եւ խնդրում Տիրամոր բարեխոսությունը Ռուսաստանի հաղթանակի համար: Աղոթքի ու ճգնության երրրոդ օրը Տիրամայրը տեսիլքի մեջ երեւում է նրան եւ թելադրում Հիսուս Քրիստոսի հրամանները՝ ուղղված Ստալինին, որպեսզի նա բանտերից ազատ արձակի հոգեւորականներին, իսկ բռնատիրված եկեղեցիները նորոգելով՝ վերադարձնի նրանց, ապա Ռուսաստանը կսկսի հաղթել:

Եղիան Աստվածածնի թելադրած Տիրոջ հրամանները նամակով հայտնում է ռուս հոգեւոր առաջնորդներին, իսկ նրանք նամակը փոխանցում են եկեղեցահալած ղեկավարին: Քրիստոսից վախեցած Ստալինը ողջ երկրով մեկ սկսում է իրագործել Տիրոջ հրամանները. հոգեւորականներին սկսում են ազատ արձակել բանտերից, եւ միայն 1942 թ., պատերազմի ամենաճգնաժամային պահին, երբ պետությունը մեծ գումարների կարիք ուներ, Ստալինը ռուս եկեղեցիները վերանորոգելու համար սուրբ հայրերին է փոխանցում 500 միլիոն ռուբլի:

Նրա հրամանով ԽՍՀՄ-ով մեկ, 1942 թ. սկսած փակվում են «Անաստված» անունով թերթերը եւ փոխարենը լույս են տեսնում հոգեւոր հանդեսներ: Եվ նրա հրամանով Կազանյան Տիրամոր սրբապատկերը քաղաքից քաղաք էին տանում՝ հոգեւորականների թափորով, խնկարկություններով, աղոթքներով ու երգեցողությամբ՝ այդպես պատվելով Աստվածածնի բարեխոսությունը: 
Ստալինի՝ դեպի Աստված դարձի մի շարք այդպիսի կատարումներով պատերազմի ընթացքը կտրուկ փոխվեց, եւ ռուսներն սկսեցին հաղթել: 

Հայտնի է, որ Ստալինը մարդկության ամենահրեշավոր մարդկանցից էր, սակայն Աստված անգամ այդ ամենահրեշավոր մարդու ձեռքով էլ բարիք գործեց՝ Տիրամոր բարեխոսությամբ: Իսկ սրբապատկերի մասին ասվում է, որ «Հայկական ծագում» ունի, քանի որ գտնվել էր Կազան գաղթած հայի տանը, եւ պատկերը հայկական դիմագծեր ունի: Հայի տունը հրդեհել էին, եւ միակ իրը, որ չէր այրվել՝ «Հովանավոր» սրբապատկերն էր եղել:

Մաքսիմ Ոսկանյանի հանրագրից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ