27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, մինչեւ ԼՂ խնդիրը չլուծվի. Էրդողան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը ժամանել է Ադրբեջան` մասնակցելու Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակով ստրատեգիական համագործակցության խորհրդի 2-րդ նիստին, գրում է “APA”-ն:

Թուրքական պատվիրակության կազմում են վարչապետի տեղակալ Բեքիր Բոզդագը, ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, էկոնոմիկայի նախարար Զաֆար Չագլայընը, տրանսպորտի, ծովագնացության եւ կապի նախարար Բինալի Յիլդիրիմը, ինչպես նաեւ մի քանի այլ նախարարներ եւ Էրդողանի կինը:

Մինչ Գաբալայում մեկնարկող նիստը, Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Նիստից հետո նրանք եւս քննարկել են մի շարք հարցեր, որոնց թվում` ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: “Հայաստանի հետ սահմանը չի բացվի, մինչեւ որ կողմերը եւ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծում չգտնի ղարաբաղյան հակամարտությանը”,-հայտարարել է Էրդողանը:

Ադրբեջանում այցն ավարտելուց հետո Էրդողանը կմեկնի Ուկրաինա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ