20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բայց ինչի իմիննոյ դո՞ւ. Սարոյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Կռիվ չկա, պիտի բարիշենք»,-Ազգային ժողովի հատուկ նիստում իր ելույթն այսպես սկսեց գենարալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեդրակ Սարոյանը: Ապա նա շարունակեց, որ այս պետությունն այսպես չի սկսկվել, ամեն մի քարի համար արյուն է թափվել: «Իսկ հիմա կամաց-կամաց սկսել ենք թշնամանալ: Մարդիկ այսօր շատ պրոբլեմներ ունեն, իշխանությունից դժգոհ են, մարդիկ իրենց քայլն արեցին՝ ասելով, որ միթոմ Սերժ Սարգսյանն է խանգարում այս պետությանը՝ մոռանալով նրա արածները: Բայց այդպիսի մարդ չկա, ով աշխատում է ու սխալ չի անում:

Այսօր մեր ժողովուրդն իրավունք չունի բախման գնալ: Լավ փորձում էիք ամեն ինչ կապել Սերժ Սարգսյանի հետ, ասաց՝ լավ ես գնացի, էս էլ ձեզի, հիմա դուրս է գալիս, որ պաշտոնակռիվ է էթում արդեն, այդպես չի կարելի: Ես Նիկոլ Փաշինյանին շատ հարգում եմ, սաղդ էլ գիտեք, բայց Նիկոլի նման ընդդիմություն չկա, Նիկոլը որ գնաց ընդդիմություն ո՞վ կլինի: Այսօր իրոք ՆԻկոլը ժողովրդին պետք ա, նա մի տղա էր, ով հելնում էր, ժողովրդի տեղից խոսում էր, այ Նիկոլ ջան, բա որ դու գնաս իշխանության յանից, բա էս ո՞ւմ յանից գնամ, մենք իրար հետ յոլա էինք տանում»,-ասաց Սարոյանը:

Նա հորդորեց ՝ հիմա պետք է մտածել այս ամենի տակից ինչպես դուրս գալ: «Էս ինչի՞ համար ենք ուլտիմատումներով իրար հետ խոսում, արեցիք քո գործը, լավ էլ արեցիր, մարդն էլ ասաց՝ առեք, չեք ուզում ինչի, առեք ձեր աթոռը, դուք արեք, բայց ինչի իմիննոյ դո՞ւ: Ես Նիկոլի տեղը լինեի՝ կասեմ Սասուն ջան, դու, Արամ ջան, դու: Մեկա ես գիտեմ՝ Նիկոլին վարչապետ դնենք, էլի ընդդիմություն է լինելու, հելնելու է, կռիվ անի»:

Սեդրակ Սարոյանի համար զարմանալի է, թե ինչու են սկսել հայտարարել, թե ՀՀԿ-ից «առնետավազք» է սկսվել, նման բան չկա: «Ի՞նչն է պատճառը, որ այդքան շատ եք ուզում այդ վլաստը»,-հարցրեց նա: «Մի հատ բարի ելույթ չտեսա, քիչ մնա, քֆուր էլ կտանք արդեն իրար»,-հավելեց Սարոյանը:

Նա նաև դժգոհեց իր գործընկերներից՝ քանի անգամ նույն հարցը կարելի է տալ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ